Թուրքիայի Հաքքարի նահանգում հայկական գերեզմաններ են հայտանբերել

14

Թուրքիայի Հաքքարի նահանգում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է 7 գերեզման: Կմախքները ուղարկել են Անկարայի և Ստամբուլի դատաբժշկական փորձաքննության կենտրոններ:

Թուրքական «Ռադիքալ» պարբերականի փոխանցմամբ` Հաքքարիի իրավապահ մարմինները դեպքի առնչությամբ հայտարարությամբ են հանդես եկել և նշել, որ գերեզմանների դիրքից պարզ է դառնում, որ այստեղ թաղված են ոչ մահմեդականներ: Քաղաքապետարանի գրանցամատյանների համաձայն այստեղ հայեր են ապրել: