Թուրքերն Անին գովազդում են` մոռացության տալով քաղաքը կառուցողներին

15

Թուրքական Anatolou գործակալությունը իր կայքի ճակատային մասում հայտարարություն է տեղադրել. «Անի, պատմական քաղաքը սպասում է իր այցելուներին» խորագրով, այնտեղ ներկայացնելով մի քանի եկեղեցիների նկարներ: Ինչպես գրում է Nouvelles d’Armenie-ին, հայտարարությունը տեղեկացնում է, որ Անին Մետաքսի ճանապարհ էր և ժամանակին եղել է տարածաշրջանի ամենանշանակալի առևտրի կենտրոնններից մեկը, մի քաղաք, որը կրում է տարբեր քաղաքակրթությունների հետքերը: Բայց Anatolou-ուն ակնհայտորեն մոռանում է, որ Անին Հայաստանի մայրաքաղաքներից մեկն է եղել և այն կառուցել են հայերը: Մի խոսքով, Անիում ոչ մի գրառում չի հիշատակում հայերի կամ Հայաստանի մասին: Այս արգելված տերմինից խուսափելու համար, գրառումները մատնանշում են` «կառուցված է Գագիկ թագավորի կողմից», չասելով, թե որ երկրի թագավորն է եղեկ Գագիկը:

Պատմության խեղաթյուրումը ամեն օր շարունակվում է Անկարայի կողմից: