Թուրքերը հասան Նեմրութին. հայ աստվածների արձանները կտեղափոխվեն

11

Թուրքիայի Մշակույթի նախարար Էրթուգրուլ Գունայը ասել է, որ Ադիյաման նահանգի արևելյան հատվածում գտնվող Նեմրութ լեռան հսկայական արձանները պետք է տեղափոխվեն Քաթայի ուղղությամբ և փոխարինվեն կրկնօրինակներով:

Նեմրութ Լեռան Թագավորական արձանների պահպանության մասին խոսելով` Գունայն ասել է, որ վերջնական որոշումը գրեթե կայացված է. «Ես կողմ եմ, որ արձանները տեղափոխվեն Քաթա: Գիտնականները, ովքեր ես վստահ եմ կաջակցեն այս գաղափարը, նույնպես: Մենք կդնենք դրանց կրկնօրինակները սարի վրա: Ես այդ արձանները ամեն օր տեսնում եմ իմ երազում: Եթե հնարավոր լինի, ես դրանք կծածկեմ իմ վերմակով»:

Գունայն ասում է, որ որոշ մշակութաին պատմաբաններ դեմ էին այս գաղափարին. «Ոչինչ չի եղել 2000 տարվա ընթացքում, ի՞նչ պետք է հիմա պատահի: Այս հարցը կքննարկվի երկար ժամանակ, բայց շատ բաներ փոխվել են իմ աչքի առաջ 10 տարվա ընթացքում: Արդյո՞ք հնարավոր է, որ նրանց հետ ոչինչ չպատահի»:

Նա ասաց, որ արձանները UNESCO-ի աշխարհի հուշարձանների պահպանության ցանկի մեջ են, կորոզիայի են ենթարկվել հազարավոր տարիների ընթացքում, և շատ կազմակերպություններ` ներառյալ Անկարայի Միջին Արևելյան Տեխնիկական համալսարանը, դրանց պահպանության համար առաջարկություններ են արել: «Բայց նրանցից ոչ մեկը ինձ չի գոհացրել: Նրանք պետք է քիմիական միջոցներով ծածկվեն, որ ավելի ուժեղանան: Ես ուզում եմ գտնել այս քիմիական միջոցները, բայց չկան այդպիսիք: Կան առաջարկներ, որ դրանք ծածկենք ապակիով կամ ծածկով: Սա անպետք կլինի, քանի որ լեռան քամիները շատ ուժեղ են ձմռանը»,-նշել է նա:

Գունայն ասում է, որ հիմքը պետք է ամրացվի, որ արձանները ավելի պնդանան, բայց դա կվնասի տարածքի կառուցվածքը և ավելի մեծ վնասներ կբերի միայն: «Քամին շատ ուժեղ է և ամբողջ ժամանակ հարվածում է փոքր բեկորներին: Այդ փոքր բեկորներն էլ վնասում են արձանները: Արձանները կավից են և իրենց դեմքի որոշ մասեր սկսել են անհետանալ: Իսկ ձմռանը ջերմաստիճանը իջնում է մինչև 40 աստիճան ցելսիուս, և սառույցը նույնպես վնասում է նրանց»:

Տեղափոխելով 800 մետր ներքև

Գունայն ասում է, որ արձանները կտեղափոխվեն 800 մ ներքև, բայց ոչ ուրիշ շրջան: Սա իր գաղափարն է և եթե սկսեն աշխատանքները, ապա հարկավոր կլինի մոտ 5 տարի: