Զոհրապի անունը ներգրավվեց ցեղասպանությունից տուժած լրագրողների ցանկի մեջ

8

Թուրքիայի լրագրողների ասոցիացիան որոշել է գրող, լրագրող, Օսմանական խորհրդարանի պատգամավոր Գրիգոր Զոհրապին ընդգրկել 1915 թ-ին զոհված լրագրողների ցանկի մեջ:

«Մեզ համար կարևորն այն է, որ նրանք մեր կոլեգաներն են, նրանց կրոնը, լեզուն, ռասան և գործունեությունը էական չեն»,- ասել է Թուրքիայի լրագրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ահմեդ Օզդեմիրը:

ÇGD սպանված 10 հայ լրագրողի անուն ևս ավելացրել է վերոնշյալ ցանկին: Պլանավորված է ավելացնել նաև Տիրան Քելեքյանին, ով «Սաբահ» և «Ցիհան» ամսագրերի խմբագիրն էր, ինչպես նաև ակադեմիկոս:

«Մարդկանց, որ մենք ներառում են մեր ցանկի մեջ Արևմյան Հայաստանի գրականության անվանի ներկայացուցիչներ են, բայց միևնույն ժամանկ նրանք նաև լրագրողներ են բառի բուն իմաստով»,- ասել է Ահմեդ Աբակայը: