Երկարամյա լռությունից հետո վերաբացվել է Դիրարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին

20

Երկարամյա լռությունից հետո նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում կրկին ղողանջել են հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու զանգերը: Ժամերգությունը վարել է ՀԱԵ Կոնստանդնուպոլիսի պատրիարք Արամ Աթեշյանը: Պատարագին ներկա են եղել հարյուրավոր հայեր Թուրքիայից և սփյուռքից:
Եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել են 2009 թվից Սուրբ Կիրակոս հիմնադրամի և Կոնստանդնուպոլիսի պատրիարքության հովանու ներքո:

Սուրբ Կիրակոսը Մերձավոր Արևելքի հայկական եկեղեցիներից ամենամեծն է: Երկուսուկես տարվա ընթացքում վերանորոգվելուց հետո եկեղեցու գմբեթին ամրակցվել է Մոսկվայում պատրաստված 100կգ բրոնզեձույլ խաչ:

Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376թ.: Եկեղեցու զանգակատունը բարձր է եղել շրջակա մզկիթների աշտարակներից, այդ պատճառով մահմեդականները 1915-ին հրետակոծել և մասամբ փլուզել են այն: Առաջին աշխարհամարտի տարիներին գերմանական զորքերի համար եկեղեցու շենքը ծառայել է որպես զինվորական շտաբ: Իսկ հետպատերազմյան տարիներին հայկական այդ եկեղեցին օգտագործվել է որպես բամբակի պահեստ: