Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցին բախտի քմահաճույքին է հանձնված

16

Դիարբեքիրի 16-րդ դարի հայկական կաթոլիկ եկեղեցին բախտի քմահաճույքին է հանձնված` չնայած այն հանգամանքին, որ դեռևս 2008թ-ից որոշում է կայացվել, որ եկեղեցին պետք է վերանորոգվի: Նույնիսկ վերականգնման համար գումարն են հատկացրել 548.000.900 թուրքական լիր և նախատեսված է եղել վերականգնումը ավարտել 2009թ-ին: Սակայն որոշումից 3 տարի է անցել, բայց ոչ մի աշխատանք դեռևս չի արվել եկեղեցու վրա: «Արդեն մեկ տարի է ոչ ոք չի եկել այստեղ և ոչ մի աշխատանք չի իրականացվել»,- ասում է եկեղեցու պահակ Ազիզ Թոհումջուն: