Դերսիմի ցեղասպանության հարցը ներկայացվել է Հաագայի քրեական դատարան

10

Թուրքիայի իշխանությունների կողմից 1937-1938 թվականներին Դերսիմում իրականացրած ալևիների (զազաների) ցեղասպանության հարցը կարող է քննվել Հաագայի միջազգային քրեական դատարանում:Այս մասին տեղեկացնում է ANF գործակալությունը:

ԱՄՆ-ից ու եվրոպական մի շարք երկրներից փաստաբանների ստորագրությամբ 300 էջանոց հայցադիմումը հանձնվել է Հաագայի միջազգային քրեական դատարան: Ալևիների ցեղասպանության հարցով մեղադրանք է ներկայացվել 81 հոգու, այդ թվում, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: