Գլենդելաբնակ հայը կեղծ թղթադրամներ է կիրառել

16

Գլենդելում ապրող հայի տանը հայտնաբերել է կեղծ թղթադրամ: Վերջինս փորձել է 100 դոլար արժողությամբ կեղծ թղթադրամը օգտագործել տեղի խանութում:

37-ամյա Անդրե Խանյանը ձերբակալվել է կեղծ փող պահելու և կեղծելու կասկածանքով: Պարեկային ծառայության աշխատակիցները նրա հորը պատկանող տան սենյակներից մեկում կեղծ թղթադրամներ և տպագրական նյութեր են հայտնաբերել: Բնակարանը գտնվում է Թհոմփսոն պողոտայի վրա:

Glendale New-Press-ի փոխանցմամբ՝ առնվազն կես տասնյակ խեղծ թղթադրամներ էին գտել: Կասկածյալը դրանք քիմիական լուծույթի մեջ թաթախելուց հետո թաքցրել է սկուտեղի մեջ: