Բեռլինում՝ Հայաստանի դեսպանատան առջև, ցույց՝ Հարսնաքարի միջադեպերի կապակցությամբ

11

Գերմանիայի հայ համայնքը նույնպես անմասն չի մնում Հայաստանում տիրող իրավիճակից, և Հարսնաքարի դաժան միջադեպի հետ կապված, հուլիսի 8-ին Բեռլինում՝ Հայաստանի դեսպանատան առջև, Գերմանիայի հայ ուսանողները ցույց են կազմակերպելու՝ ընդդեմ Հայկական կառավարության, հանձինս նախագահի, որը հանդուրժում է Ազգային Ժողովում առկա հանցագործ օլիգարխների առկայությունը:

Վերջիններս պահանջում են. «Նեմեց Ռուբոն պիտի վայր դնի պատգամավորական մանդատը և Հայաստանի հանրապետության նախագահը պիտի հրապարակավ բացատրություն տա համայն աշխարհի հայությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Տեղեկացնենք, որ Բողոքի ակցիան տեղի կունենա կիրակի օրը` հուլիսի 8-ին, Բեռլինի Ժամանակով 12.30-ին: