Ատրպատականում սկսվել են 4-րդ դարի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները

64

Հայ Առաքելական եկեղեցու Ատրպատականի թեմում սկսվել են 4-րդ դարի հայկական Ս. Հռիփսիմե եկեղեցու վերականգնման աշխատանքերը: Եկեղեցին տուժել էր 2012 թ. օգոստոսի երկրաշարժից:

Եկեղեցին գտնվում է Թավրիզ քաղաքից 47 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Վերականգնման աշխատանքներին ծանոթացել է Ատրպատականի թեմի առաջնորդ Գրիգոր արք. Չիվթյանը: Տեղեկացնում է Ֆրանսիայում հրատարակվող «Նոր Յառաջ» օրաթերթը:

Կատարել են նաև պեղումներ Ս. Հռիփսիմեի տարածքում, քանի որ կարծիք կա, որ եկեղեցին կառուցված է մեկ ուրիշ եկեղեցու տեղում, որը, ենթադրվում է, պատկանում է 3-րդ դարին:

Օրաթերթի փոխանցմամբ, եկեղեցու վերականգնման ծախսերը ստանձնել է Իրանի հուշարձանների պահպանության պատասխանատու գործակալությունը: