Ախթամարի Սուրբ Խաչը վնասվել է

16

ՎանԻ 7.2 եւ 5.6 մագնիտուտ երկրաշարժը վնասել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթը: Ինժեներ և շինարար Ադնան Վուրալը նշում է, որ նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եկեղեցու գմբեթի վրա ճաքեր են առաջացել, ինչը հարկավոր է շտկել:
«Եկեղեցին փլուզման վտանգ չունի: Միայն փոքր ճաքեր են գմբեթի վրա: Փոքր ձեւափոխման միջոցով կարելի է վերացնել այդ իրավիճակը»,- նշում է Վուրալը: