Ազնավուրը երախտագիտության նամակ է հղել Սարկոզիին

11

Հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին շնորհակալական նամակ է հղել՝ Ֆրանսիայի ԱԺ-ում Հայոց Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությանմբ: Այս մասին գրում է Armenews.com կայքը: Նամակում մասնավորապես ասվում է.

Մեծարգո նախագահ,
Հպարտության, ճանաչման և արդարության զգացմունքները այսօր մեզ բոլորիս են պատել, Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմամբ: 10 տարի առաջ Ֆրանսիան իր 500. 000-անոց հայկական համայնքին կրկին պարգևեց հպարտության զգացողություն՝ դառնալով առաջին երկիրը, ով Ցեղասպանությանը իրավական նշանակություն տվեց: Այսօր մենք հպարտ ենք, որ մեր Ազգային Ժողովը քրեական պատասխանատվության է ենթարկում Ցեղասպանությունը ժխտողներին:

Դուք բազմիցս եք հայտարարել, որ Ցեղասպանության հերքումը պետք է օրենքով պատժվի՝ շեշտելով՝ ազատ արտահայտվելու իրավունքը, և ոչ թե պատմական փաստերի աղճատումը: Երևանում, հոկտեմբերին` Ձեր պաշտոնական այցի ընթացքում, գնալով Ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ցեղասպանություն բառը հնչեցրել եք հայերեն և Թուրքիային կոչ եք արել վերանայել սեփական պատմությունը:

Այսօր ես անկեղծ երախտագիտությունս եմ հայտնում Ձեզ: Ֆրանսիան, ով միշտ մեր կողքին է եղել մեր պատմության ամենացավագին պահերին, ով հարգում է, և Ցեղասպանության ժխտումը քրեականացնում է, տալով մեզ հիշելու իրավուք՝ զոհերին և նրանց հետնորդներին Ցեղասպանության ժխտումից պաշտպանվելու համար:

Կրկին ընդունեք երախտագիտությունս, պրն Նախագահ, ընդունելով մեծագույն հարգանքներս: