Ադրբեջանը դեմ է Արաքսից ջուր տրամադրել Ուրմիա լճի փրկության համար

12

Իրանի Արևմտյան Ազարբայժան (Արևմտյան Ատրպատական) նահանգի նահանգապետ Վահիդ Ջալալզադեն հայտարարել է, որ Ադրբեջանը դեմ է Արաքս գետից Ուրմիա լճի փրկության համար ջուր բաց թողնելու ծրագրին:
Հայտնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Ուրմիա լճի չորացման հարցը շահարկելու փաստին, մասնավորապես նշել է. «Ադրբեջանի բնակչության մի ստվար հատված վերջին տարիներին բողոքում է Ուրմիա լճի չորացման առնչությամբ, բայց Ադրբեջանի Հանրապետությունը ընդդիմանում է, որ լճի փրկության համար Արաքս գետից ջուր վերցնենք»:

Արևմտյան Ատրպատականի նահանգապետը նշել է, որ Ադրբեջանի ունեցած բացասական դիրքորոշումը լճի փրկության ծրագրի իրականացման հիմնական խոչընդոտներից մեկն է: