Ագուլիսի հայկական եկեղեցիները ոչնչացվել են

49

Հայերի կողմից անհաղորդ մնացած ևս մեկ ոճրագործություն: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, պատմաբան Սամվել Կարապետյանը այս անգամ ահազանգում է, որ Ագուլիսի հայկականմշակութային կոթողները հիմնահատակ ոչնչացված են: > ծրագրով պարզ երևում է, որ բոլոր եկեղեցիները ոչնչացված են: Ամբողջը երևում է տուն առ տուն: Նախկին քարտեզների վրա եկեղեցիների տեղերում փոքրիկ խաչիկներ կային, որոնք ցույց էին տալիս, որ այսինչ տեղը եկեղեցի է, հիմա դրանք այլևս չկա, բոլորը ոչոնչացրել են, մի տեղ դպրոց է, մյուս տեղը ուրիշ կառույց, բոլորը նոր են>>,-ասում է նա,-«Նախիջևանի Ագուլիսի եկեղեցիները ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են»: Կարապետյանի խոսքով ի տարբերություն Նոր Ջուղայի, Ագուլիսը երկրամասի խորքերում է գտնվում և երկար տարիներ ուշադրությունից դուրս է եղել: «Նոր Ջուղայի հայկական գերեզմանոցի ճակատագրին են արժանացել Նախիջևանի խորքերում գտնվող մյուս հայկական հուշարձանները, և այդպես էլ եղել է: Մեր կասկածները հաստատվեցին:»,- հավելում է Կարապետյանը:
Հուշարձանագետը չի բացառում, որ այդ ոճրագործությունն արվել է վաղուց, Ջուղայի գերեզմանոցներից հետո: >: Սամվել Կարապետյանը տեղյակ չէ, արդյոք պետական մակարդակով որևէ բան արվում է թե ոչ, բայց հույս չունի. >,-ասում է նա: