ԱՄՆ Գերագույն դատարան է ներկայացվել Հայոց Ցեղասպանությանն առնչվող հայց

34

Առաջին անգամ ԱՄՆ Գերագույն դատարան է ներկայացվել Հայոց ցեղասպանությանն անուղղակիորեն առնչվող հայց: Խոսքը դեռևս 2003 թվականին ներկայացված հայցի մասին է, որն առնչվում էր Հայոց ցեղասպանության ժառանգների կողմից 1875-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում իրենց նախնիների ապահովագրական վճարների ստացմանը: Սակայն Գերմանական ընկերությունները` թուրքական կառավարության կողմից ֆինանսվորվող, հայցը չընդունեցին և պարտադրեցին, որ այն չեղյալ համարվի` պնդելով, որ հայցը հակասահմանադրական է: Գրում է Asbarez-ը:

Հայցի ներկայացումը հնարավոր էր դարձել 2000 թվականին Կալիֆոռնիայում ընդունված օրենքի շնորհիվ, որով թույլատրվում էր այդպիսի հայցերի ներկայացումը նախ մինչև 2010 թվականը, ապա նաև 2016 թվականը: 2003 թվականին մի շարք ամերիկահայեր հայց ներկայացրին գերմանական ապահովագրական ընկերությունների դեմ, որոնք հրաժարվում էին վճարել Օսմանյան կայսրությունում նրանց նախնիների ապահովագրական վճարները:

Գերմանական կողմը շարունակեց պայքարը, և 2012-ի փետրվարի 23-ին 12 դաշնային դատավորներն օրենքը «հակասահմանադրական» ճանաչեցին:

Asbarez-ը գրում է, որ գերմանական ապահովագրական ընկերությունները տվյալ դեպքում անամոթաբար օգտագործում են Հայոց ցեղասպանության գործոնը՝ իրենց հաճախորդների ժառանգներին չվճարելու նպատակով: Այժմ միակ խնդիրը Գերագույն դատարանի կողմից հայցի ընդունումն է, քանի որ այն քիչ թվով հայցեր է ընդունում դիտարկման համար: