Թուրքական «Սաբահ» թերթը հրապարակել է «Ստամբուլի հնագույն ընտանիքները» անվանումով ցանկ, որում տեղ են գտել նաև հայազգի Պալյանները:
Պալյանները օսմանյան շրջանի ամենահայտնի ճարտարապետների գերդաստաններից մեկն էին, որի անդամները կառուցել են Ստամբուլի ամենահայտնի պալատներից ու մզկիթներից շատերը:
Ի դեպ, Թուրքիայում հաճախ զբոսաշրջիկներին ուղեկցող էքսկուրսավարները Պալյաններին ներկայացնում են իբրև «Բալյանի» իտալական տոհմ:
«Սաբահը» նշել է, որ Պալյան ընտանիքի անդամներից Կարապետ Բալյանն իր 30-ամյա գործունեության ընթացքում կառուցել է 7 պալատ, 4 գործարան, 1 մզկիթ, 2 հիվանդանոց, 3 դպրոց, 2 ջրամբար և 7 եկեղեցի:
Հայտնի ճարտարապետի 10 երեխաներից 4-ը՝ Նիկողոսը, Սարգիսը, Հակոբը և Սիմոնը, հետագայում շարունակել են հոր մասնագիտությունը:
Օսմանյան պատմագրության մեջ Պալյանը հիշատակվում է որպես «Դոլմաբահչեն կառուցած ճարտարապետ»։