Թուրքիայում լույս է տեսել Օսմանյան կայսրության հայերի ազնվական դասին վերաբերող գիրք

12

«Արաս» հրատարակչությունը լույս է ընծայել  «Ստամբուլի հայ ամիրայական դասը» գիրքը, որի հեղինակն է պատմաբան Հակոբ Լ. Բարսումյանը,  ով հայտնի է իր՝ օսմանյան կայսրությունում բնակվող հայերի վերաբերյալ ուսումնասիրություններով:

Ermenihaber.am-ը, հղում անելով թուրքական «Միլլիյեթ» թերթին, գրում է, որ գիրքն ընդգրկում է հայ ազնվական դասի վերաբերյալ սոցիոլոգիական, քաղաքական, պատմական տեսանկյունից կարևոր վերլուծություններ: Գրքում ընդգծվում է, որ հայ ազնվական դասը մոդերնիզացիայի ժամանակահատվածում  կարևոր դերակատարություն է ունեցել կայսրությունում: Գիրքն այս բնագավառում հազվագյուտ աշխատանքներից է:

Հեղինակը մեծ ուշադրություն է հատկացրել ամիրաների դասին՝ ընդհանրական տեղեկություններ հաղորդելով նրանց կատարած ներդրումների  մասին: