Թուրքիայի քրդերը ներողություն են խնդրում հայերից 1915թ.-ի Հայոց ցեղասպանությանը համար, Թուրքիայի քրդական տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրի ամենահին Սուր թաղամասի քաղաքաղապետ Աբդուլա Դեմիրբաշն : Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը՝ հղում անելով Al-Monitor պարբերականին:
«Գրեթե մեկ դար առաջ հայերի թիվը կազմում էր ավելի քան 2 միլիոն: 1915թ-ին ողբերգություն տեղի ունեցավ: Օսմանյան զորքերը, քուրդ դաշնակիցների հետ միասին, կոտորեցին 800.000-ից մինչև 1 միլիոն հայ և այս իրադարձությունները շատ պատմաբաններ որակում են 20-րդ դարի ցեղասպանություն: Թուրքիան կտրականապես հերքում է, որ ցեղասպանության մտադրություն է ունեցել և պաշտոնապես հայտարարում է, որ հայերից շատերը մահացել են սովից և հիվանդությունից, քանի որ նրանք բռնի տեղահանվել են դեպի Սիրիայի անապատներ: Շատ ազգեր արդեն իսկ ճանաչել են 1915թ իրադարձությունները որպես ցեղասպանություն:
Թուրքիայի քրդական տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրի ամենահին Սուր թաղամասի քաղաքաղապետ Աբդուլա Դեմիրբաշն իր արած գործերով փորձում է հայերի ներողամտությունը հայցել` հայերի կոտորածների ժամանակ քրդերի մասնակցության համար»,-գրում է պարբերականը:
«Մենք` քրդերս, նույնպես պատասխանատվություն ենք կրում հայերի տառապանքների համար: Մենք զղջում ենք և պետք է ապացուցենք դա»,- նշել է Դեմիրբաշը:
Պարբերականը գրում է նաև, որ դեռևս երկու տարի առաջ, Դեմիրբաշը հայերենի անվճար դասեր էր կազմակերպել քաղաքապետարանում, և նրա խոսքերով` դասերն անմիջապես մեծ հաճախելիություն ունեցան: «Դասերին այցելողների մեծ մասը կամ ծպտյալ հայեր էին, կամ էլ ստիպված դավանափոխ եղածների ժառանգներ»,- նշել վերջինս:
Պարբերականը նշում է, որ ենթարկվելով Օսմանյան իշխանությունների հրամաններին` քրդական ցեղերի առաջնորդները թալանել, բռնաբարել և սպանել են արևելյան գավառների հայերին, որոնց հետ հմատեղ ապրել էին դարեր ի վեր: Նրանց դերկատարությունը 1915 թվականի կոտորածներին վավերգրված է բազմաթիվ փաստաթղթերով: Եվ ժամանակի ընթացքում մեծանում է այն ընդունող քրդերի թիվը:
Պարբերականն անդրադարձել է նաև այդ տարիների Հենրի Մորգանթաուին, ով այդ սարսափելի արյունահեղության տարիներին ԱՄՆ-ի դեսպանն էր Կոստանդնուպոլսում, քրդերի հանցակցության և այդ դաժան իրադարձությունների մասին պատմել է իր «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» փաստագրական գրքում:
Իսկ թուրք պատմաբան Օսման Քոքլերը, ով փոստային բացիկների և լուսանկարների միջոցով կարողացել է վերականգնել 1915 թվականից ի վեր հայերի ժամանակագրությունը, համոզված է, որ մինչև բռնությունները Դիրաբեքիրի բնակչության ուղիղ կեսը ոչ մուսուլմաններ են եղել:
ՀԳ. Չենք կարող չնշել, որ այնուամենայնիվ, Հայոց Ցեղասպանություն իրագործելիս, քրդերը շատ լավ գիտակցելով էին գնում այդ քայլին, քանզի նրանց խոստացված էր, որ հայկական հողերի վրա կստեղծվի Քրդստան: Եվ ի դեպ, այսօր էլ քրդերը չեն հրաժարվել այդ մտքից:














