Փոքր Հայքի Մաժաք կամ Կեսարիա (այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Կայսերի) նահանգում հնագետները ստորգետնյա հնագույն քաղաք են հայտնաբերել, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:
Դեռևս հայտնի չէ, թե որ ժամանակաշրջանում է կառուցվել ստորգետնյա քաղաքը, սակայն տեղի հնագետների կարծիքով այն թագավորական պալատ է, որն ունի 52 սենյակ:
Կեսարիայի ստորգետնյա քաղաքին հասնելու համար թուրք հնագետներն աշխատանքներ են սկսել դեռևս 2014թ.-ից, գործընթացը տևել է ավելի քան 2 տարի:
Տեղում աշխատող խմբի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Օսման Օզսոյը լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է, որ Թուրքիայի տարածքում մինչ օրս հայտնաբերված նմանատիպ ստորգետնյա շինություններից այս մեկն ամենամեծն է:
«Մենք առաջին անգամ ենք հանդիպում 50-ից ավելի սենյակ ունեցող թունել-քաղաք»,- նշել է Օզսոյը: