Վանի քաղաքապետարանը 704 գյուղի ու թաղամասի վերադարձրել է իրենց հին անունները: Այս մասին գրել է «Ակօս»-ի կայքը:
Տեղանունների վերափոխված անունները կիրառվելու են նաև պաշտոնական գրագրության մեջ: Այս գործընթացը սկսվել է, երբ Վանի քաղաքապետարանը թաղապետարաններից պահանջել է վերջերս թաղամասերի կարգավիճակ ստացած գյուղերի հին անունների ցանկը: Գյուղերի նախկին անունները, որոնց մեծամասնությունը հայկական են կամ քրդական, զեկույցի տեսքով ներկայացվել է քաղաքային խորհրդին: Խորհուրդն էլ քվեարկությամբ որոշում է կայացրել վերականգնել զեկույցում ներկայացված 704 գյուղերի ու թաղամասերի հին անունները:
Հաղորդվում է նաև, որ քաղաքապետարանն արդեն հրահանգ է տվել փոխել նշյալ գյուղերի անունների ցուցատախտակները:














