ՌԴ Ռոստովի մարզի Ազով քաղաքում անցկացվող հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է 14-րդ դարի ագարակ, որի տարածքում մասնագետները գտել են տարատեսակ հետաքրքիր իրեր՝ այդ թվում նաև հայերեն գրություններով գավաթներ:
Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտնաբերված գտածոները պատկանել են միջնադարյան ագարակի բնակիչներին:
Գավաթների հատակին հայկական տառերով գրված է թյուրքական «բայ» բառը, որը թարգմանաբար նշանակում է «տիրակալ»: Ազովի թանգարան-արգելոցի հնագիտական բաժնի վարիչ Անդրեյ Մասլովսկին ենթադրել է, որ ագարակի հարևանությամբ հավանաբար եղել է նաև հայկական եկեղեցի: