Պորտասարն ամենաառեղծվածայիններից է. The Huffington Post

15

The Huffington Post-ը հրապարակել է աշխարհում ամենաառեղծվածային հուշարձանների ցանկը, որում իր պատվավոր տեղն է զբաղեցրել Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված Պորտասարը, որը համարվում է ամենավաղագույն կրոնա-ծիսական մեգալիթային կառույցը:

Ցանկում հայտնվել է անգլիական Սթոունհենջը, որը կառուցվել է մ.թ.ա 2-3-րդ հազարամյակներում և շարունակում է մնալ առեղծվածային:Զատկի կղզին իր անհավանական 887 հսկայական արձաններով նույնպես ցանկում է: Կղզու արձաններից ամենաթեթևը կշռում է 86 տոննա: Ի դեպ, նշեմ, որ պոլինեզիական լեզուները, որոնք դուրս են եկել հենց Զատկի կղզուց խիստ առնչություններ ունեն հայերենի հետ: (Ա.Ձ.) Ամենա-ամենաառեղծվածայինի վարկանիշային աղյուսակում Պերուում գտնվող Նասկայի գետնապատկերներն են:Տեոտիհուականը Մեքսիկայում մինչև 15-րդ դար ամենախոշոր քաղաքն էր արևմտյան կիսագնդում: Լաոսի Կժերի հովիտում հազարավոր հսկայական կժեր են սփռված: Դրանց նշանակությունը տեղական լեգենդը բացատրում է հետևյալ կերպ. այդ կժերում հսկաները ժամանակին պահում էին իրենց ըմպելիքները: Գիզայի բուրգերը նույնպես ցանկում են հայտնվել, իրենց առեղծվածային բնույթով ու պատմություններով:

Եվ ի վերջո, թերթն իր ցուցակն ամփոփում է Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված ամենավաղագույն համալիրով՝ Պորտասարով, որը գտնվում է Ուրֆայից մոտ 100 կմ հեռավորության վրա և ներկա հաշվարկներով մոտ 10-12 հազար տարվա պատմություն ունի, բայց հավանաբար ավելի հին է: Համալիրում հայտնաբերվել են հսակայական տեաձև քարեր, կենդանիների պատկերներ, կառույցը նաև խորը աստղագիտական տվյալներ է հաղորդում իր կառուցման ժամանակի ու վաղեմության մասին և ապացույց է հանդիսանում, որ մարդկային ամենաբարձր քաղաքակրթությունը դուրս է եկել հենց հայկական լեռնաշխարհից: Թերթը գրում է, որ զարմանալի է, թե այդ հնագույն ժամանակներում ինչպես են կարողացել նման հսկայական համալիր կառուցել, երբ մարդը դեռ հավաքչությամբ էր զբաղվում:

Պորտասարն ամենաառեղծվածայիններից է. The Huffington PostՊորտասարն ամենաառեղծվածայիններից է. The Huffington PostՊորտասարն ամենաառեղծվածայիններից է. The Huffington PostՊորտասարն ամենաառեղծվածայիններից է. The Huffington PostՊորտասարն ամենաառեղծվածայիններից է. The Huffington Post