Պատմական Ուրֆայում հնագետները հայտնաբերել են շուրջ 900 տարվա բաղնիք, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
12-րդ դարում կառուցված և երեք մեծ սենյակներ ունեցող բաղնիքը գրեթե անվնաս է մնացել: Ներսում այն ունեցել է առանձին լողավազան, տաք և սառը ջրի մատակարարում ապահովող ջրային համակարգ, լոգանք ընդունելու և հանգստանալու առանձին սենյակներ:
Բաղնիքը հնագետները հայտնաբերել են Ուրֆայի Հարրան շրջանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուրֆայում հայտնաբերվել էր Եդեսիայի Աբգար Ե թագավորի ընտանեկան դամբարանը: Նշենք, որ Աբգար Ե թագավորը հայտնի է նաև Աբգար Հինգերորդ Ուքքամա անվամբ: