Շոտլանդիայի խորհրդարանի մեծամասնությունը կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու բանաձևին:
Պատգամավոր Մարկո Բիագի կողմից ներկայացված փաստաթուղթը ստորագրել են 65 պատգամավորներ: Տեղեկանում ենք Scottish.parliament.uk կայքից:
Պատգամավորը փաստաթղթում մասնավորապես նշել է, որ ապրիլի 24-ն այն օրն է, երբ Օսմանյան կայսրության հրամանով ձերբակալվեցին և սպանվեցին հայ մտավորականները:
Բանաձևում ասվում է, որ հայ ժողովրդի ողբերգությունը մյուս ազգերի համար մտածելու առիթ է, որ հիշեն ցեղասպանությանը զոհ դարձած ազգերին և այս բանաձևը պետք է օգնի, որ ճանաչվեն աշխարհի երեսին տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունները: