Մուշի Առաքելոց վանքը գանձ որոնողների թիրախում է հայտնվել։ Վանքում գերեզմաններից մարդկային ոսկորներ են դուրս թափվել, գրում է diyadinnet.com կայքը։
Սասունի, Բիթլիսի, Բաթմանի, Մուշի, Վանի, Ստամբուլի և այլ շրջանների գյուղերից հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըի՝ Մուշի քաղաքապետարանում մղած պայքարից հետո դեպքի վայր ոստիկաններ են ուղարկվել։
Պարզվել է, որ գերեզմանները փորվել են, և որոշ զարդանախշված քարեր են անհետացել։ Ընդհանուր առմամբ՝ պղծվել է 23 գերեզման։ Գանձ որոնողները փոսեր են փորել նաև վանքի ներսում ու դրսում։















