Մեծ մասշտաբի այս տեղահանությունը հավասարազոր է զանգվածային ոչնչացման. Գերմանական հյուպատոս 1915թ.

38

«Ազատ  Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում  գերմանական հյուպատոս Շոյբների հեռագիրը Կ. Պոլսի դեսպանությանը գրված 1915թ. հունիսի 2-ին Էրզրումից: Ստորև ներկայացնում ենք հեռագիրը՝

«Գլխավոր հրամանատարի (բանակի) հետ հայերի արտաքսման վերաբերյալ իմ բանակցությունները չհանգեցրին դրական արդյունքների: Հայ բնակչությունը բոլոր հովիտներից, ըստ երևույթին, նաև Էրզրումից, պետք է աքսորվի Դեյր-Էլ- Զորի կողմը: Մեծ մասշտաբի այս տեղահանությունը հավասարազոր է զանգվածային ոչնչացման, քանի որ որևէ փոխադրամիջոցի բացակայության պատճառով տեղահանվածների նույնիսկ կեսը հազիվ թե կենդանի հասնի նշանակված տեղը և երևի, այս տեղահանությունը իր հետևից բերի ոչ միայն հայերի, այլև ամբողջ երկրի քայքայում: Ռազմական բնույթի հիմնավորումները չեն կարող պատճառաբանում լինել այս գործողությունների համար, որովհետև տեղացի հայերի ապստամբության հնարավորությունը բացառված է, քանզի տեղահանվածները ծերեր են, կանայք ու երեխաներ: Այն հայերը, որոնք իսլամ են ընդունում, չեն աքսորվում: Իմ կողմից զննված հայկական լքված գյուղերը կողոպտված են: Կողոպտված է նաև Կիզիլվանք մենաստանը, որի եկեղեցին ավերված է»:

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով: