Ձայն Արարատի-58 Միտանի՝ Հայոց Հնագույն Պետություն (Հաղորդաշար)

68

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 58-րդ թողարկումը նվիրված է Հայոց Հնագույն Միտանի ռազմականացված պետությանը: Միտանին կազմավորվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի առաջին կեսին, որի սահմանները տարածվում էին Միջերկրական ծովից, Կիլիկիայից մինչև Կովկասի նախալեռներ: Պետության բնակիչները հուրիներն էին, ովքեր Հայկական լեռնաշխարհի բնիկներ են: Միտանին պատերազմական իրադրության մեջ է եղել Խաթթիի, Եգիպտոսի, Ասորեստանի հետ: Բայց ռազմական բախումներից հետո Միտանին բարեկամական հարաբերություններ է հաստատել Եգիպտոսի հետ: Ամենհոտեպ 3-րդի սիրելի կինը՝ Թիան, Միտանիի Նիխրիայի (Նաիրի) իշխանի դուստրն էր: Միտանիի թագավոր Շուտառնա 2-րդի դուստրը՝ Նեֆերտիտին ամուսնացել է Եգիպտոսի փարավոններ Ամենհոտեպ 3-րդի, իսկ հետո Ամենհոտեպ 4-րդի հետ: Հյուրն է հայագետ Էդմոն Խուրշուդյանը: