«Ձայն Արարատի»-56 Հայաստանը 1920-23-ին. Ինչո՞ւ հայկական հողերը նվիրաբերվեցին (Հաղորդաշար)

12

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 56-րդ թողարկումը նվիրված է Հայաստանի խորհրդայնացման սկզբնական շրջանին՝ 1920-23թթ-ին 7 այդ շրջանում տեղի ունեցած իրադարձություններին: Հենց այս երեք տարիների ընթացքում Հայաստանը վերաբաշխվեց մի քանի երկրների միջև: Նախ Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, այնուհետև Մոսկվայի, Կարսի: Բոլշևիկաթուրքական բարեկամության ֆոնի տակ  Մոսկվայի պայմանագրով Արևմտյան Հայաստանի Կարսի մարզը, Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով մնաց քեմալական Թուրքիային, նույն պայմանագրով Նախիջևանը, իսկ հետագայում նաև Արցախը նվիրաբերվեց Ադրբեջանին, Ջավախքը, Ախաքալաքը, Ախալցխայի որոշ հատվածներ՝ Խորհրդային Վրաստանին: Խոսվում է նաև Սիմոն Վրացյանի պրոթուրքական քաղաքականության մասին: Հյուրն է ՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Խաչատրյանը: