«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 53-րդ թողարկումը նվիրված է Հայոց Ցեղասպանությանը: 1915-16թթ. Արևմտյան Հայաստանում երիտթուրքերի բարբարոս քաղաքականության արդյունքում շուրջ 1.5 մլն հայեր Ցեղասպանվեցին: Հաղորդաշարի ընթացքում խոսվում է հայերին ցեղասպանելու մեթոդների, տարագրության ճանապարհին կրած ցավերի ու չարչարանքների, ինչպես նաև միջազգային հանրության անտարբերության մասին: Հյուրն է պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Հովհաննիսյանը:














