«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 52-րդ թողարկումը նվիրված է Հայոց Արտաշեսյան հարստության արքա Արտավազդ երկրորդի և նրան հաջորդած արքաների կառավարման շրջանին: Արտավազդի մասին օտար աղբյուրներում կան վկայություններ, որ վերջինս ողբերգություններ է գրել, եղել է շատ կիրթ մարդ և այլն: Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Արտավազդը նվաճողական Հռոմի և Պարթևստանի հետ, ի՞նչ էր իրենից ներկայացնում Արտաշատի պայմանագիրը և Արտավազդից հետո ովքե՞ր բազմեցին Հայոց գահին կպարզեք դիտելով հաղորդումը: Մանրամասները ներկայացնում է պատմաբան Գուրգեն Կարապետյանը: