Հունաստանի խորհրդարան է ներկայացվել ցեղասպանությունները, Հոլոքոստը ժխտելու, ռասիզմ հրահրելու ու քարոզելու մասին օրինագիծ, որը քրեական պատասախանատվություն է նախատեսում: Տեեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը:
Նախագիծը ներկայացվել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի գլխավորած «Նոր ժողովրդավարություն» կուսակցության կողմից:
Մարդկության դեմ կատարված հանցագործությունները ժխտողները կպատժվեն 3 ամսից մինչև 3 տարվա ազատազրկմամբ և 5-ից 20 հազ. եվրո տուգանքով, և կապ չունի, թե այդ ժխտման պրոցեսն ինչ միջոցով է կատարվել:
Պատիժ է նախատեսվում նաև ատելություն, խտրականություն կամ բռնություն՝ ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ծագման կամ ազգային կամ էթնիկական բնույթի քարոզիչների հանդեպ: