ԴՆԹ-ի նոր անալիզները հնդեվրոպական լեզվի տարածման երկու վարկած և երկու ժամանակաշրջան են առաջ քաշում: Առաջին վարկածի համաձայն՝ հնդեվրոպական լեզվի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է և հենց այստեղից են ֆերմերները ոտքով Եվրոպա հասել՝ իրենց հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և լեզու: Երկրորդ վարկածի համաձայն՝ մարդկային միգրացիայի երկրորդ հոսքը դեպի Եվրոպա տեղի է ունեցել այսօրվա Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքից մոտ 4500 տարի առաջ, ովքեր նույնպես տարածել են հնդեվրոպական լեզուն Եվրոպայում:
Nationalgeographic.com-ը գրում է, որ կենտրոնական Գերմանիայում ավելի քան 4500 տարի առաջ թաղված մարդը նվազ ազգակցական կապեր ունի ավելի ուշ արևելքից եկած միգրանտների հետ: Երևույթը հետաքրքիր բացատրություն ունի, որը կտեսնենք ստորև:
Ինչպես նշվում է՝ ֆերմերները կարևոր դերակատարություն են ունեցել Եվրոպայի պատմության մեջ: Նոր ուսումնասիրությունը, սակայն, այլ տարբերակ է առաջարկում ֆերմերների միգրացիայի վերաբերյալ: Ըստ այդմ՝ դեպի Եվրոպա եղել է ոչ թե մեկ մասսայական միգրացիա, ինչպես որ երկար ժամանակ կարծում էին գիտնականները, այլ երկուսը՝ առաջին միգրանտները ոտքով Եվրոպա են գնացել Հայկական լեռնաշխարհի տարածքից, որ այսօր Անատոլիա են անվանում, և երկրորդ մարդկային հոսքը ոտքով շարժվել է դեպի կենտրոնական Եվրոպա այժմյան Ռուսաստանի տարածքից 4 հազարամյակ անց, ովքեր էլ իրենց հետ բերել են հնդեվրոպական լեզուները, որը ժամանակակից եվրոպական լեզուների նախամայրն է:
«Առաջինը եղել են որսորդ-հավաքչությամբ զբաղվողները, հետո եկան ֆերմերները, հետո ֆերմերները խառնվեցին որսորդ-հավաքչությամբ զբաղվողների հետ, հետո նոր հանրույթ եկավ արևելքից, ինչը եղավ հիմնական միգրացիան», -ասում է Հարվարդի Բժշկական դպրոցի գենետիկ Լոսիֆ Լազարիդիսը:
Երկրորդ մասսայական միգրացիայի փաստը նոր լույս սփռեց Լազարիդիսի և իր կոլեգաների գործունեության վրա, երբ նրանք աշխատում էին ժամանակակից եվրոպացիների ակունքների վերականգնման ուղղությամբ՝ օգտագործելով մայրցամաքի 69 հնագույն բնակիչների ոսկորների ԴՆԹ-ները: Նմուշները, որոնք 3000-8000 տարեկան էին, համեմատվեցին միմյանց հետ և ժամանակակից եվրոպացիների հետ: Ինչպես որ սպասվում էր, հետազոտողները հայտնաբերեցին հնագույն որսորդ-հավաքչությամբ զբաղվողների և առաջին նեոլիթյան ֆերմերի հետքեր: Բայց կար անսպասելի հանգամանք. մասսայական տեղաշարժը Եվրասիայից, որտեղ այսօր Ռուսաստանն ու Ուկրաինան են, սկսվել է 4500 տարի առաջ:
Միգրացիոն ալիքները
Հազարամյակի ընթացքում որսորդ-հավաքողների գերակշող մասը մայրացամանք են մտել մոտ 8000 տարի առաջ. երևույթը հնագետներն անվանում են նեոլիթյան հեղափոխություն: Հայկական լեռնաշխարհից ֆերմերները տեղաշարժվել են դեպի հյուսիս՝ բերելով Եվրոպա նոր տեխնոլոգիաներ և նոր ապրելակերպ՝ դնելով ժամանակակից շրջանի հիմքը:
Երկրորդ ալիքը մի քանի հազար տարի անց համապատասխանել է 5000 -ամյա ոսկորների հետ, որոնք հայտնաբերվել էին Սև ծովի հյուսիսից և պատկանում էին Յամնայայի մշակույթին: Այս ոսկորները համեմատվել են կենտորնական Գերմանիայում՝ Լայպցիգում, մոտ 4500 տարի առաջ ապրած 4 մարդկանց մնացուկների հետ: Մարմինները պատկանել են Լարային Կերամիկայի մշակույթին, որն իր անվանումը ստացել է խեցեգործական ոճից, որը տարածված էր ողջ հյուսիսյաին Եվրոպայում:
Յամնայայի և Լարային Կերամիկայի մշակույթը միմյանցից անջատվում են 5 դարով և հազարավոր մղոններով, բայց այս երկու մշակույթների կրողների ԴՆԹ-ները 75 տոկոսով համընկնում են: «Կարող ես ուղիղ գենետիկական կապ տեսնել այս երկու պապուլյացիաների միջև»,- ասում է Նյու Յորքի Հարթվիգ քոլեջի հնագետ Դեյվիդ Էնթոնին: «Դրանք ամենաքիչը մոտ զարմիկներ են»:
Լազարիդիսը ևս նշում է, որ երկու մշակույթներին պատկանող ոսկորների նմանությունը շատ է:
Բայց հետաքրքիր է, որ Գերմանիայի նույն տարածքից մի քանի դարով ավելի հին ոսկորներ են հայտնաբերվել, որոնք ամբողջովին տարբեր գենետիկ կառուցվածք ունեն: Փաստորեն, այս գտածոն ցույց է տալիս, որ ֆերմերների միայն որոշ սերունդներ են գերակշում հյուսիսային Եվրոպայի գենետիկ և ֆիզիկական լանդշաֆտում: «Պահպանողական հնագետի տեսանկյունից, ես չէի կանխատեսի, որ մարդիկ ոտքով միգրացիա կանեին Դանուբից Դանիա երկու դարերի ընթացքում: Սա մեծ անակնկալ էր»,- ասում է Լազարիդիսը:
Եվրոպական լեզվի արմատները
Գենետիկական վկայությունը և առկա մասսայական միգրացիաները կրկին թեժացնում են լեզվաբանների և հնագետների վեճը հնդեվրոպկան լեզուների ակունքների և տարածման վերաբերյալ: Մոտ 400 լեզու է մտնում այս լեզվաընտանիքի մեջ՝ սկսած հնագույնները՝ լատիներենը, խեթերենը, սանսկրիտը («Ազատ ձայն». չի նշվում հայերենը, որը հնդեվրոպական լեզուների նախամայրն է) և ժամանակակից լեզուներից շատերը:
Լեզվաբանների համար մինչ օրս վիճարկելի է այն հարցը, թե ովքեր են այս լեզվի առաջին խոսողները: Անատոլիան, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհը որպես Հնդեվրոպական լեզուների նախահայրենիք ճանաչողները, վիճաբանում են, որ հնդեվրոպական լեզվի առաջին խոսողները ֆերմերներ էին, ովքեր ապրում էին այսօրվա Թուրքիայի տարածքում՝ Հայկական լեռնաշխարհում, ավելի քանի 10 հազար տարի առաջ, ովքեր իրենց հետ լեզուն բերել են Եվրոպա 6 հազար տարի առաջ:
Մյուս տարբերակի կողմնակիցները, նախահնդեվրոպական լեզուն բաց դաշտում են տեղավորում՝ Սև և Կասպից ծովերից հյուսիսում:
Բայց երկու գաղափարներն էլ մինչ օրս շարունակում են վիճելի մնալ:
«Շատ աշխատանք է տարվել: Գենետիկ և լեզվական նյութը հաստատում է, որ հնդեվրոպացիները ոտքով են եկել Եվրոպա մոտ 4500 տարի առաջ, բայց դեռևս հայտնի չէ, թե որտեղ է լեզվի վաղագույն ճյուղը ծնունդ առել»,- ասում է Բարսելոնայի համալսարանի գենետիկ Կարրլես Լալուեզա-Ֆոքսը: Վերջինս կարծում է, որ միգուցե հնդեվրոպական լեզվի հայրենիքը լինի Հարավային Եվրոպան, Իրանը, Հնդկաստանը և այլն:
Նշենք, որ Հնդեվրոպական տերմինն առաջին անգամ առաջ է քաշել Թովմաս Յունգը 1813 թվին: Եվ հարկավոր է շեշտել, որ Հնդեվրոպական մայր լեզուն հենց հայերենն է, պարզապես նոր անուն է մտցվել շրջանառության մեջ` միգուցե նպատակ հետապնդելով շղարշել հայերենի կարևորությունը:
«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:














