Հայ «որբերի գորգը» Սպիտակ Տան պահեստներում այնքան անտեսված և արհամարված է, որքան հայոց ցեղասպանությունը. The Washington Post

19

Հայ «որբերի գորգը» Սպիտակ Տան պահեստներում այնքան անտեսված է, որքան հայոց ցեղասպանությունը. The Washington Post

Ամերիկյան The Washington Post պարբերականի հոդվածագիր Ֆիլիպ Քեննիկոտն իր «Հայ «որբերի գորգը» Սպիտակ Տան պահեստներում այնքան անտեսված է, որքան հայոց ցեղասպանությունը» վերնագրով հոդվածում անդրադառնում է հայ որբերի կողմից գործված գորգին, որը նվիրել են ԱՄՆ-ին ի նշան հայոց Ցեղասպանոթյան տուժածներին ցուցաբերած օգնության:

Ներքևում ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ՝

«Գորգի վրա պատկերաված են բույսեր, կենդանիներ, մի ամբողջ Եդեմական պարտեզ: Դժվար է պատկերացնել, որ գորգը գործվել է 1915 թ-ի սոսկալի իրադարձությունների ժամանակ, երբ Օսմանյան Կայսրությունն իր արյունարբու քայլերն էր ձեռնարկում հայերի դեմ: Մեկ ու կես միլիոն հայեր սպանվեցին, կոտորվեցին, շատերը բռնի տեղահանվեցին իրենց հայրենի տներից: Այդպես է տեղի  ունեցել մեր ժամանակներում առաջին սիստեմատիկ ցեղասպանությունը: Շատերը որբացան, ավելի քան 100.000 երեխա ԱՄՆ-ի Մերձավոր Արևելյան կազմակերպության աջակցությամբ  տեղափոխվեցին և պաշտպանվեցին: Հենց այդ փրկված աղջիկներն ենլ գործել այս գորգը Լիբանանյան Ղազիր քաղաքում և նվիրել ԱՄՆ-ին ի նշան շնորհակալության՝ ցեղասպանությունից տուժածներին օգնելու համար:

Հույս կար, որ գորգը, որը ավելի քան 20 տարի պահեստում է պահվում, կարող է ցուցադրվել դեկտեմբերի 16-ին հեղինակավոր Սմիթսոնյան թանգարանում։ Սակայն սեպտեմբերի 12-ին թանգարանի ներկայացուցիչը չեղյալ է հայտարարել այդ որոշումը՝ պատճառաբանելով, որ Սպիտակ տունը չի ցանկանում տրամադրել գորգը:

Սմիթսոնյան թանգարանի Ասիական մշակութային պատմական ծրագրի տնօրեն Փոլ Մայքլ Թեյլորը ԱՄՆ-ում գործող 2 հայկական կազմակերպություններին՝ «Հայկական մշակութային հիմնադրամին» և «Հայկական կարպետների միությանն» ուղղված նամակում նշել է, որ «Սպիտակ տունը որևէ պատճառաբանություն չի ներկայացրել իր մերժման համար։ Նույնիսկ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերն է միջամտել, սակայն ապարդյուն, գորգը շարունակում մնալ Սպիտակ Տան պահեստում՝ անտեսված:

Թերթը գրում է, որ հայ որբերի գործած գորգը  հայ-ամերիկյան բարեկամության խորհդանիշ է: Սակայն Սպիտակ տան պատասխանը հակասական է. «Մենք զղջում ենք, որ անհար է ցուցադրել այդ գորգը»:

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանն էլ թերթին ասել է, որ «նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո հայկական համայնքը հիասթափվել է Օբամայից, քանի որ վերջինս թեկնածու եղած ժամանակ կասկածի տակ չի դրել ցեղասպանության փաստը, սակայն ընտրվելուց հետո երբևէ չի արտաբերել «ցեղասպանություն» եզրույթը»։ 

Բայց հեղինակը վերջում գրում է. «Գորգը Սպիտակ տան պահեստից հանվել է 1995թ. և ըստ տարբեր աղբյուրների՝ այն շատ լավ է պահպանվել»։
 

«Հավատում եմ հրաշքներին և այն բանին, որ «որբերի գորգը» մի օր անպայման կցուցադրվի»,-Ֆիլիպ Քեննիկոտ։