Բրիտանական դիվանագիտությունը, երիտթուրքերը և սիոնիզմը

122

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում մի փաստաթուղթ, որտեղ ապացուցվում է Հայոց ցեղասպանության իրագործողների՝ երիտթուրքերի և նրանց սերտ առնչությունը սիոնիստների հետ, ինչպես նաև մանրամասներ հաղորդում Սալոնիկում երիտթուրքերի ծավալած գործունեության և բրիտանացի դիվանագետների հետ ունեցած սերտ հարաբերությունների մասին:

«Փաստերը ցույց են տալիս, որ էական է եղել սիոնիստների դերը երիտթուրքական կազմակերպությունների ամրապնդման, 1908-ի հակասուլթանական հեղաշրջման նախապատրաստման մեջ: Հիասթափվելով սուլթանի մերժումներից, հույսը կապելով իթթիհադականների հետ՝ սիոնիստները Երուսաղեմի համար մղած իրենց պայքարը սկսում էին տանել նոր ուղիով:

Օգտագործելով օսմանյան պետության առևտրի և գործարարական ասպարեզում հայկական և հրեական բուրժուազիաների մրցակցությունը՝ երիտթուրքերը ճարպկորեն օգտագործեցին սիոնիստների հակահայկական ծառայությունները: Նախ գերմանա-թուրքական կողմնորոշում ունեցող սիոնիստները հույս ունեին ինքնավար Պաղեստին ստեղծել տակավին Բ. Դռան երիտթուրքական իշխանության հովանու տակ: Այնուհետև հայոց դուրսմղումը Լևանտի առևտրաշատ ոլորտներից նույնպես օգտակար էր լինելու հրեական կապիտալի համար:

Երիտթուրքերի և սիոնիստների միջև հաստատվել էր լիակատար փոխըմբռնում: Սալոնիկում մեծ թվով հրեաներ էին ապրում (բնակչությունը բաղկացած էր 60 հազար սաֆարատիկ հրեաներից, 20 հազար մեհմեդականներից, 40 հազար հույներից, 20 հազար դավանափոխներից (դեոնմե) և 3 հազար եվրոպացիներից: Հրեաների ճնշող մեծամասնությունը իտալական քաղաքացիություն ուներ, օգտվում էր կապիտուլյացիոն պայմանագրերից և ենթակա չէր սուլթանի օրենքներին: Սրանք իտալական մասոնական ժողովարանի անդամ էին: Նրանց տները զերծ էին ոստիկանության խուզարկություններից: Սրանց կարող էին դատել միայն իրենց հյուպատոսություններին կից գործող դատարանները: Այս հրեաներն էլ կազմեցին «Միություն և առաջադիմություն» կուսակցության հիմնադիր կորիզը: Զերծ հետապնդումներից, սրանք հավաքվում էին տներում, կազմում պլաններ, պատսպարում սուլթանի կողմից հետապնդվող քաղաքական փախստականներին: Պատահական չէր, որ Սալոնիկում, այս միջավայրում երիտթուրքերի կենտկոմը մնաց, գործեց, իր համագումարները հրավիրեց մինչև 1911 թվականը: Այստեղ բազմաթիվ հրեական միություններ և կազմակերպություններ էին գործում, որոնց շարքում աչքի էր ընկնում «Ալյանս Իզրայելիթ Յունիվերսելը»: Հրեա գործիչներե Փ. Ռիսալը (ժոզեֆ Նեհամա), Նահումը, Պենարոյան և ուրիշներ և՛ սոցիալիստներ էին, և՛ սիոնիստներ, կապված էին ֆրիմասոնության հետ:

Հավատափոխները կամ դեոնմենները ժամանակին Իսպանիայից եկած հրեաներն էին, որ դիրքի և հարստության տեր էին դարձել (Այս մասին ավելի մանրամասն կարող էր գտնել «Ինչո՞ւ ցեղասպանություն» շարքի Առաջին մասում- Ա. Ձ.): Նրանք հիմնականում զբաղվում էին միջնորդ առևտրով Սալոնիկում, Էդիրներում և այլ քաղաքներւմ: Սրանցից ոմանք «իզմիրլի» էին կոչվում՝ ածիլած կզակներով, մյուսները՝ «Սաբետայի որդիներ»՝ ածիլած գլուխներով (Սաբետայ Ցվիի մասին ավելի մանրամասն կարող էր գտնել «Ինչո՞ւ ցեղասպանություն» շարքի Երկրորդ մասում– Ա. Ձ.): Երրորդները պատկանում էին դեոնմենների «Օսմանյան պապա» ուղղությանը: Սրանք իրենց սովորություններով, ուրբաթ օրը մզկիթ հաճախելով ավելի իսլամացածներն էին: Ջավիդ բեյը սրանց էր պատկանում:

Լոնդոնում հրատարակվող «Միդլ իստերն ստադիս» պարբերականը 1971-ին հրապարակեց երիտթուրքական շարժումը բնութագրող, իթթիհադականների հակահայկական քաղաքականության ակունքները բացահայտող մի շատ կարևոր փաստաթուղթ: Այդ փաստաթուղթը երիտթուրքական հեղափոխությունից հետո Կ. Պոլսում անգլիական դեսպան նշաանակված Ջ. Լոութըրի (1858-1916) հանգամանալի զեկուցագիրն էր, որը նա 1910-ի մայիսի 29-ին հղել էր Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Հարդինգին: «Երիտթուրքերը, ֆրիմասոնները և հրեաները» վերատառությամբ վավերագիրը Ֆորին օֆիսի արխիվում հայտնաբերել և հանրության ուշադրությանն է հանձնել պատմաբան Էլիե Քեդուրիեն: Երիտթուրքերի հայասպան քաղաքակնության հանգամանքներն ուսումնասիրելու համար և ընբռնելու տեսակետից այս փաստաթուղթը որոշակի հետաքննություն է ներկայացնում, ինչում կարող է համոզվել յուրքանչյուր ոք՝ ծանոթանալով նրա բովանդակությանը:

Ակներև է, որ վավերագրի իսկական հեղինակ պետք է համարել Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հնագույն ու ազդեցիկ թարգման Ջ. Հ. Ֆիցմորիսին (1865-1939), ով խցկվել էր երիտթուրքական ֆրիմսոնության խորքերը՝ նրա գաղտնիքները բացահայտելու, դրանք անգլիական գաղութատիրության շահերին ծառայեցնելու նպատակով: Ֆիցմորիսը ոմանց կողմից ներկայացվում է որպես այդ պահին Կ. Պոլսում անգլիական գլխավոր և ազդեցիկ դեմք, որին, ըստ էության, ենթարկված էր նույնիսկ դեսպան Լոութըրը:

Դեսպան Լոութըրի զեկուցագրերից կարելի է եզրակացնել, որ երիտթուրքերն ավելի վատն էին քաղաքականության մեջ, քան Աբդուլ Համիդը: Նա երիտթուրքական իշխանության գլուխ կանգնած մարդկանց համարում էր «չար» և «ոչ կոմպետենտ», «ծախու» և «մանկամիտ»:

Հատկանշական է, որ անգլիացի դիվանագետները, մասնավորապես դեսպան Լոութըրը երբեմն երիտթուրքական կոմիտեն անվանում էր Միության և առաջադիմության հրեական կոմիտե, խոսում էր ֆրիմասոնների և հրեա երիտթուրքերի դաշինքի մասին, այն մասին, որ հրեաները երիտթուրքերի գլխավոր ոգեշնչողներն էին: Էլիե Քեդուրիեն գրում է, որ օսմանյան կայսրությունը հրեաների ձեռքին դարձել էր մի գործիք հրեական պետության ստեղծումն իրականացնելու ճանապարհին: Իսկ նախարար Հարդինգն իր հուշերում գրել է, թե Օսմանյան կայսրությունը պառլամենտական կառավարման տարիներին իրականում գտնվում էր հրեաներին ենթակա ծախու երիտթուրքական կոմիտեի կողմից գլխավորվող բանակի իշխանության ներքո:

Հետաքրքրական է, որ արաբական շարժման մահմեդական ղեկավարներն այն տարիներին կասկածի տակ առան Միություն և առաջադիմություն կոմիտեի անկեղծությունը հրեաների և ֆրիմասոնների հետ նրա ղեկավարների ունեցած սերտ կապերի հետևանքով:

Էլիե Քեդուրիեն այս բանը ցույց է տալիս՝ հենվելով մասնավորապես պրոֆեսոր Z. N. Zeine-ի «The Emegence of Arab Nationalism» գրքում բերված փաստերի վրա:

Էլիե Քեդուրիեն հավաստում է, որ 1919 թվականի Փարիզի խաղաղության կոնֆերանսի մասնակից բրիտանական պատվիրակների համար Ֆորին օֆիսի պատմագիտական բաժինը պատրաստել էր տեղեկատու գրքեր: Դրանցից առաջինը Առնոլդ Թոյնբիի «Մահմեդականների պատմություն» գիրքն էր, որտեղ նա գրել է, որ «Սալոնիկի հրեաներն անբաժանելի են Միություն և առաջադիմություն կոմիտեից»:

Է. Քեդուրիեն գրում է, որ հրեաները և երիտթուրքերը միավորվել էին ետին պլան մղելու հայերին, հույներին, արաբներին, նվազեցնելու նրանց դերն ու տեղը կայսրության քաղաքական կյանքում: Նա փորձում էր համոզել, որ հրեա մեծահարուստները ատում էին Ցարական Ռուսաստանը, իսկ Անգլիան, լինելով Ռուսաստանի դաշնակիցը, դեմ էր տրամադրում հրեաներին: Վերջիններս երիտթուրքերի հետ սիրախաղում էին նույնպես հակաանգլիական հողի վրա: Նա ցույց է տալիս, որ Միություն և առաջադիմություն կոմիտեն, ֆրիմասոնությունը և հուդաիզմը սերտ և խճճված կապերի մեջ էին:

Փաստաթուղթը որոշակի պատկերացում է տալիս թուրքական գործերում անգլիական դիվանագիտության նրբին մեթոդների և մոտեցումների մասին: Անգլիական դիվանագետներն ուսումնասիրում էին կացությունը, քաղաքականությունը կառուցում այն փոփոխությունների հաշվառումով, որ տեղի էին ունենում երիտթուրքական իրականության մեջ: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար սըր Էդ. Գրեյը շտապել էր երիտթուրքական հեղափոխությունը «հիասքանչ» հռչակել: Եվ, ընդհանրապես, արևմտաեվրոպական բուժուական քաղաքագետները գովասանքներ շռայլեցին երիտթուրքական հեղաշրջման չափավորության հասցեին, ճանաչելով տարիներ շարունակ եվրոպական մայրաքաղաքներում ծվարած երիտթուրք պարագլուխներին, իմանալով նրանց դասակարգային պատկանելիությունը, նրանց քաղաքական հավատամքը:

Այս փաստաթղթի բովանդակության կարևորությունն այն է, որ ցույց է տալիս Կ. Պոլսում իշխանության գլուխ անցած Սալոնիկի երիտթուրքական սպաների ռեալ քաղաքականության նկատմամբ անգլիական դիվանագետների դիրքորոշումը:

Ցավոք, այսօր էլ համաշխարհային պատմագրությունը զրկված է երիտթուրքական գործունեությանը վերաբերող թուրքական պետական արխիվների հարուստ նյութերից օգտվելու հնարավորությունից:

Փաստաղուղթը վերցված է Ջոն Կիրակոսյանի աշխատությունից

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրընյութի հիպերակտիվ հղումով: