Հայերի ունեցվածքի ապօրինի թուրքականացման արդյունք է «թուրքական կապիտալը»

8

Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ֆորում է կազմակերպվել ակտիվիստների կատարելիք քայլեր մասին, գրում է Ermenihaber.am լրատվական կայքը գրում է՝ հղում անելով թուրքական «Թարաֆ» թերթին: Քլարք համալսարանի դասախոս Ումիթ Քուրթը իր զեկույցում նշել է, որ 1915 թվականից սկսված հայկական գույքի, ունեցվածքի ապօրինի բռնազավթումը իր շարունակությունն է ունեցել նաև հետագա տարիներին: Նա մասնավորապես անդրադարձել է թուրքական պետության կողմից հայերին և հույներին պատկանող ունեցվածքի անօրինաբար և բռնի թուրքականացմանը, ինչի շնորհիվ ձևավավորվել է «թուրքական կապիտալը»:

Թուրք գիտնականն ընդգծել է, որ ժխտողականության հիմքում ընկած ամենակարևոր պատճառը գույքի խնդիրն է:

«Եթե ցանկանում ենք հասկանալ ցեղասպանության իրականացման պատճառները, նախևառաջ չպետք է մոռանալ ոչ մուսուլմաններին, մասնավորապես հայերին պատկանող ունեցվածքի նկատմամբ եղած տնտեսական դրդապատճառների մասին: Սա անկասկած տնտեսությունը թուրքականացնելու, թուրք-մուսուլմանական բուրժուազիայի ձևավորման գործընթաց է»,-նշել է թուրք գիտնականը: