Հայերենը հնագույն լեզուն է և առաջինն է առանձնացել Հնդեվրոպական մայր լեզվաընտանիքից

581

«Հնդեվրոպական լեզուների ծառը Լիվինշտեյնի հեռավորության վրա» անունը կրող ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հնդեվրոպական մայր լեզվաընտանիքից առաջինը բաժանվել է Հայերենը, որը  ձևավորում է առանձին մի  ճյուղ, մինչդեռ մյուս ճյուղը  իր մեջ կրում է Հնդեվրոպական լեզուների բոլոր մնացորդները: Երկրորդը մայր լեզվաընտանիքից առանձնացել է  Հունարենը:  Եվ միայն հետո է տեղի ունեցել առանձնացումը եվրոպական ճյուղի և հնդիրանականի միջև: Այս լեզուների ծառի հիմնական տարբերությունն այն է, որ նրա արմատի առանձնացումը տալիս է երկու ճյուղերի սկիզբը՝ առաջինը Հնդիրանական լեզուների հետ գումարած Հայերենը և Հունարենը, մյուսը Եվրոպական լեզուները: Ալբաներենի դիրքը նույնպես տարբեր է, այստեղ այն կցվում է Եվրոպական լեզուների հետ, մինչդեռ  այն համընկնում է հնդիրանականի հետ: Վերջում Ռոմանական լեզուն է՝ ճշգրտորեն  տեղադրված  հնդկական լեզուների ճյուղի հետ: Չնայած տարբերություններին՝ ծառի կառուցվածքն ապացուցում է, որ Հնդեվրոպական մայր լեզուն ծագել է Հայկական լեռնաշխարհում, և ըստ այդմ՝ փաստորեն առաջինը մայր լեզվաընտանիքից առանձնացել են ամենամոտ գտնվողները՝ հայերենը և հունարենը: Այսինքն՝ այլևս անժխտելի է այն փաստը, որ հայերենն է ամենահնագույն լեզուն, որն առաջացել է Հայկական լեռնաշխարհում և հենց հայերենից են առանձնացել մյուս լեզուների ճյուղերը:

Նշենք, որ Հնդեվրոպական տերմինն առաջին անգամ առաջ է քաշել Թովմաս Յունգը 1813 թվին: Եվ հարկավոր է շեշտել, որ Հնդեվրոպական մայր լեզուն հենց  հայերենն է, պարզապես նոր անուն է մտցվել շրջանառության մեջ` միգուցե նպատակ հետապնդելով շղարշել հայերենի կարևորությունը: