Կենտրոնական Իտալիայում հայտնաբերվել է էտրուսկական դամբարան 2,400 տարվա վաղեմության

34

Հնագետները կենտրոնական Իտալիայի Պերուջիա քաղաքին մոտ գտնվող Citta della Pieve ավանում հայտնաբերել են 2,400 տարվա վաղեմության Էտրուսկական դամբարան: Դամբարանից հայտնաբերվել է սարկոֆագ և թաղման պարագաներ, որոնք հետաքրքիր պատուհան են բացում դեպի մի առեղծվածային քաղաքակրթություն, որն անհետացել է շուրջ երկու հազարամյակ առաջ: Գրում է Ancient-origins.net-ը:

Ովքե՞ր էին էտրուսկները

Մ.թ.ա. I-ին հազարամակում Ապենինյան թերակզում էստրուսկներ են ապրել, ովքեր եկել էին Հայկական լեռնաշխարհից: Ապենինյան թերակղզու հյուսիս-արևմուտքում՝ Կենտրոնական Իտալիայի արևմտյան հատվածում, մոտավորպես այժմյան Տոսկանայի տարածքում, ապրում էր բարձր զարգացվածության քաղաքակրթություն ունեցող այս ժողովուրդը, որը հսկայական ազդեցություն է թողել Հռոմի վրա: Մ.թ.ա. 7-րդ դարում էտրուսկները ստեղծեցին 12 քաղաք-պետությունների միություն և մ.թ.ա. 6-րդ դարում արդեն նրա կազմի մեջ էին մտցրել Իտալիայի հարավում գտնվող Կամպանը: Էտրուսկների ազդեցությունը ողջ Եվրոպայում շատ մեծ է եղել: Նրանք ֆրանսիացիներին սովորեցրել են գինի պատրաստել, հռոմեացիներին սովորեցրել են ճանապարհներ կառուցել, և գրելու արվեստը հենց իրենք են տարածել Եվրոպայում: Հին Էտրուրիան հարուստ էր հանքաքարերով, գյուղատնտեսական ռեսուրսներով և արժեքավոր փայտանյութով, որը նրանց հնարավորություն է տվել ծաղկում ապրել մ.թ.ա 900-500 թթ.-երին: Չնայած նրանց մասսայական ազդեցությանը Եվրոպայի վրա՝ շատ քիչ բան է պահպանվել նրանցից:

Ռոբերտ Էլլիսն իր «Էտրուսկների հայկական ծագումը» գրքում մանրամասնորեն ներկայացնում է հայերի՝ տարբեր անվանումների տակ՝ այս պարագայում էտրուսկների՝ Հայկական լեռնաշխարհից դուրս գալու և Իտալիա հասնելու ճանապարհները, թե էտրուսկներն ինչ պաշտամունք են իրենց հետ տարել Եվրոպա, ինչ լեզու ունեին: Էլիսը գալիս է այն եզրակաության, որ էտրուսկերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և հայերենի հետ շատ ընդհանրություններ ունի:

Էտրուսկական բացառիկ դամբարանի բացահայտումը

Ինչ վերաբերում է էտրուսկական դամբարանին, ապա այն հայտնաբերվել է մի ֆերմերի կողմից, ով մշակելիս է եղել իր արոտավայրը: Հնագետները զարմացել են՝ գտնելով ամուր կողպված երկու դռներ՝ պատրաստված ծանր քարից: Ներսում նրանք հայտնաբերել են ուղղանկյուն խուց երկու սարկոֆագներով, հայտնաբերվել են նաև վառված մնացորդներով մարմարյա սափորներ, ինչ-որ երիտասարդի վզից ջարդած մարմարյա գլուխ և թաղման բազմաթիվ պարագաներ՝ ներառյալ խեցեղեն, վազեր և կավե անոթներ:

Սարկոֆագները և նրանց արձանագրութունները

Իտալական Ումբրիա քաղաքի հնագետները Discovery News-ին հայտնել են, որ սարկոֆագներից մեկը պատրաստված է մարմարից, մինչ դեռ մյուսը ծածկված է նկարազարդ գիպսով:

Մարմարյա սարկոֆագում տղամարդու ոսկորներ են հայտնաբերվել: Դամբարանն ունի երկար արձանագրություն ներառյալ անուն՝ «ԼԱՐՍ», որը հնարավոր է պատկանում է սարկոֆագի ներսի մարդուն: Հնագետները հույս ունեն այս արձանագրությունը շատ գաղտնիքներ կբացի՝ ներառյալ թաղված ընտանիքի անունը, ծնողների անունը, տարիքը:

Սարկոֆագները ծածկված են գիպսով և նույնպես ունեն արձանագրություններ, այնուամենայնիվ, դագաղը վնասվել է փլուզման պատճառով, իսկ արձանագրությունը այժմ հազարավոր կտորների վրա է:

Այնուամենայնիվ, սակոֆագները մնացել են փակված, և հնագետները հույս ունեն մեկ այլ կմախք գտնել ներսում:

Էտրուսկական սարկոֆագի հայտնաբերումը շատ արժեքավոր է, քանզի այն հազվագյուտ գտածո է և ավելի մեծ լույս կսփռի այս հնագույն մշակույթի վրա:

«Էտրուսկների մշակույթը դժվար է հասկանալ, քանզի շատ քիչ բան է պահպանվել նրանցից,- ասել է հետազոտող Պետրոս Կուտոպիսը՝ ավելացնելով,-Այս բացառիկ լեզվի՝ էտրուսկերենի վերծանման համար շատ քիչ արձանագրություններ են հայտնաբերվել, որոնք մեզ թողել են ավելի շատ հարցեր, քան պատասխաններ: Բացի այդ, այս արձանագրույթյունները մեզ երբեք թույլ չեն տվել խորանալ այս մշակույթի մեջ, միայն հայտնի են նրանց որոշ ծիսակարգեր, որոնք օտար էին անգամ ժամանակի իրենց հարևանների համար»:

«Էտրուսկների թաղման ծեսսերը և դամբարանները լույս են սփռվում այս անհասկանալի ժողովրդի մասին ճշմարտությունը,- նշում է Կուտոպիսը,-Նրանց սոցիալ-քաղաքական կարգավիճակը, սովորությունները, կրոնը, նրանց տեսակյունը անդրշիրիմյան կյանքի, հոգու գոյության, բնության ներսում և աշխարհում հոգևորի մասին այլ էին: Շատ հարցեր շարունակում են մնալ անպատասխան»:

Այժմ փորձ է արվում դամբարանը վերականգնել հետագա ուսումնասիրութունների համար, և հնարավոր է՝ այն առաջիկայում նաև ցուցադրվի:

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:

 

Կենտրոնական Իտալիայում հայտնաբերվել է էտրուսկական դամբարան 2,400 տարվա վաղեմությանԿենտրոնական Իտալիայում հայտնաբերվել է էտրուսկական դամբարան 2,400 տարվա վաղեմությանԿենտրոնական Իտալիայում հայտնաբերվել է էտրուսկական դամբարան 2,400 տարվա վաղեմության