Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգում (այժմյան Թուրքիայի, Էլազիգ նահանգ) հողագործն իր դաշտը մշակելիս հնագույն սառնարան է հայտնաբերել։
Մթերքի պահեստարանը թվագրվում է մ․թ․ա․ 1700թ․։ Այն անցել է Էլազիգի հնագիտության և ժողովրդագրության թանգարանի պահպանությանը։ Այս մասին հաղորդում են տեղի պաշտոնյաները։
Սա բնական սառնարան է, որը դարեր առաջ պատրաստվել է մթերքը ժամանակավոր պահելու համար։
Սառնարանը ներսից ունի 1,4 մ բարձրություն (4,6 ոտնաչափ), այն պատված է բետոնով, իսկ արտաքինից պատված է կարմիր կավով՝ պահպանելու խոնավությունը մթերքը թարմ պահելու համար։
Բասկիլի քաղաքապետ Ակմուրատը նշեց, որ այս բացահայտումը ցույց է տալիս, որ տարածաշրջանը ժամանակին կարևոր բնակավայր է եղել։

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:














