Լոռու Յաղդան գյուղում 1.9-2.1 մլն տարվա վաղեմության հնավայր է հայտնաբերվել

214

Ռուսական աշխարհագրական «Անդրբայկալյան երկահնագիտության» միության երիտասարդական շարժման մասնակիցները Հայաստանում և Վրաստանում անցկացրած գիտարշավի ընթացքում Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից ոչ այնքան հեռու գտնվող Յաղդան (Եղիտանք) գյուղում բացահայտել են հնագույն հնավայր, որն ունի ավելի քան 1.9-2.1 մլն տարվա վաղեմություն, «Чита.Ру»-ին պատմել է  գիտարշավի ղեկավար Եգոր Ֆիլատովը:

«Անդրբայկալի հնագետները ուսումնասիրել են Եվրասիայի հնավայրերը, ինչպես նաև Քարախաչի և Կուռթանի վաղ պալեոլիթի շրջանի հուշարձանները: Ստեփանավանից ոչ այնքան հեռու գտնվող Յաղդան գյուղում բացահայտել են նոր հուշարձան: Հնավայրում հայտնաբերվել են հնագույն աշխատանքային գործիքներ՝ կացիններ, կտրիչներ և բահեր»,- ասել է Ֆիլատովը:

Լոռու Յաղդան գյուղում 1.9-2.1 մլն տարվա վաղեմության հնավայր է հայտնաբերվելԼոռու Յաղդան գյուղում 1.9-2.1 մլն տարվա վաղեմության հնավայր է հայտնաբերվել