Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել։ Անհայտ անձը մայիսի 23-ն վայրագորեն պոկել է եկեղեցու դռան վրա տեղադրված խաչը։ Ատելության հողի վրա իրականացված հարձակման պահը ֆիքսել են եկեղեցու տեսախցիկները։
Տեսանյութը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը։
«Հարձակումները մեր տաճարների վրա շարունակվում են։ Իշխանության ատելության խոսքը սովորական է դարձնում ատելության հանցանքները»,- գրել է Փայլանը։
[wpcc-iframe style=”border: none; overflow: hidden;” src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fgpaylan%2Fvideos%2F2646113602339171%2F&show_text=0&width=560″ frameborder=”0″ scrolling=”no” width=”560″ height=”308″]














