Թուրք-բրիտանական հակահայ մերձեցում. Արքայազն Չարլզը և Ուիլյամսը կայցելեն Թուրքիա ապրիլի 24-ին

31

Թուրքիայի կառավարությունը պլանավորում է այս տարի մեծ շուքով նշել 1915 թվականին Գալիպոլիի ճակատամարտում (Դարդանելի օպերացիա) տարած հաղթանակի հոբելյանական 100-ամյակը՝ դրա հետ մեկտեղ մարդկանց ուշադրությունը շեղելով նույն թվականին երիտթուրքերի կողմից իրագործված հայոց ցեղասպանությունից: 

Հենց այս միջոցառումների շրջանակում Արքայազն Չարլզը և արքայազն Ուիլիամսը, մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ ինչպես նաև ավստրալացի դերասան Ռասսլ Քրոն, պլանավորել են ապրիլի 24-ին այցելել Թուրքիա Չանաքկալեում գտնվող  Գալիպոլիի ճակատամարտին նվիրված  հուշահամալիր:  Գրում է Hurriyet-ը:

Անկարան արդեն ուղարկել է հրավերք մի շարք երկրների բարձրաստիճան պաշոնյանների ևս: Նոր Զելանդիայի և Ավստրալիայի վարչապետերը նույնպես կմասնակցեն արարողությանը:

Թուրքերը չեն ժխտում, որ Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակին նվիրված միջոցառումների նպատակն է ստվեր գցելու Հայոց Ցեղասպանության 100-ամյակի վրա: Եվ թուրքական թերթը գրում է, որ իրենք մտադիր են իրենց միջոցառումներն անցկացնել մեծ շուքով ապրիլի 23, 24, 25-ին:

Ավանդաբար Թուրքիան Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը նշում էր մարտի 18-ին, բայց  քանի որ ըստ թուրքական պարբերականի՝ նոր զելանդացիները և ավստրալացիները ապրիլի 25-ին են ոգեկոչում ճակատամարտում իրենց զոհված զինվորների հիշատակը, ապա իրենք որոշել են մարտի 18-ը փոխարինել ապրիլի վերջով:

Թուրքիան մտադիր է այս միջոցառումներով համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել Գալիպոլիի ճակատամարտով, մինչ Հայաստանում նշվելու է Ցեղասպանության 100-րդ տարելիցը, սա գրում է թուրքական թերթը: 

Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլուտ Չավուշողլուն նշել է, որ իրենք ճակատամարտի տարելիցը նշելու են դրական ձևով և հրավիրելու են այն բոլոր երկրների ներկայացուցիչներին, ովքեր մասնակցել են Առաջին Համաշխարհային պատերազմին:

Չավուշողլուն հավելել է, որ Օսմանյան կայսրության շրջանում տեղահանված հայերի հիշատակին, ովքեր հարյուր հազարներով մահացել են, 2015թ. ապրիլի 24-ին Գալիպոլիի հուշակոթողի մոտ խաղաղության և հանդուրժողականության մեսիջ կհղվի:

Իրականում սա պատմական իրադարձություն է, քանզի Թուրքիան ի լուր աշխարհի հայտարարում է, որ միջոցառում է կազմակերպում, որը նպատակ ունի աշխարհին շեղելու Հայոց Ցեղասպանության տարելիցից, իսկ Մեծ Բրիտանիան և մյուսները, իմանալով այս հանգամանքը, ընդունել են հրավերը: Ըստ այդմ՝ հատկապես Բրիտանական կայսրության արքայազների մասնակցությունը հենց այդ օրը՝ նշյալ միջոցառմանը, շատ նշանակալից է, քանզի չենք կարող մոռանալ Բրիտանիայի վարած քաղաքականությունը 1915-ին և նրա ունեցած մեծ դերակատարությունը Հայոց Ցեղասպանության իրագործման հարցում: Ինչպես երևում է՝ 100 տարի անց ոչինչ չի փոխվել՝ դիրքորոշումները ևս: