Թուրքերը պղծել են հայ մեծանուն ճարտարապետի գերեզմանը

14

Ստամբուլի լավագույն պատմական կառույցների հեղինակ հայազգի հայտնի ճարտարապետ Կարապետ Պալյանի գերեզմանաքարը հայտնաբերվել է Ստամբուլի շինհրապարակներից մեկում։ Տեղեկացնում է «Ագօս» թերթը:

Ստամբուլը խորհրդանշող Դոլմաբահչեի պալատի ճարտարապետ Կարապետ Պալյանի գերեզմանաքարը հայտնաբերվել է Ստամբուլի Քարթալի շրջան շինհրապարակներից մեկում։

Հայտնի չէ, թե որտեղ է եղել Կարապետ Պալյանի գերեզմանը, սակայն Փարս Թուղլաջըի «Պալյան ընտանիք» գրքում 1958 թ.-ին արված մի լուսանկարից պարզ է դառնում, որ Կարապետ Պալյանի գերեզմանաքարը եղել է Բեշիքթաշի հայկական գերեզմանատանը։ Թուղլաջըն նշել էր, որ այժմ գերեզմանաքարն իր տեղում չէ։

Ստամբուլի քաղաքապետարանի պատասխանատուները անպատասխան են թողել «Ագօս»-ի այն հարցումը, թե երկար տարիներ կորած Կարապետ Պալյանի գերեզմանաքարն ինչպես է հայտնվել շինհրապարակներից մեկում։