Լոնդոնի համալսարանի պրոֆեսորները Իրաքի թանգարանի կողմից վերջերս ձեռք բերված գողացված սեպագրի վրա «Գիլգամեշ» էպոսի 5-րդ պնակիտի նախկինում անհայտ 20 տողերն է հայտնաբերել: Գրում է Ancient-origins.net-ը:
«Գիլգամեշ»-ը համարվում է աշխարհի հնագույն պոեմը և ընդունված է որպես առաջին մեծ գեղարվեստական ստեղծագործություն, որ երբևէ արարվել է: Բացահայտումը մեզ տալիս է նոր մանրամասներ «Գիլգամեշ» էպոսի Ուրուկ արքայի և Էնկիդուի մասին, մի վայրի մարդու, ում ստեղծել են աստվածները, որ վերջինս ազատի Գիլգամեշին իր ամբարտավանությունից և ճամփորդի նրա հետ աստվածների տան միջով՝ Մայրու անտառներով ՝ հաղթելու հսկա հրեշին՝ Խումբաբային:
Live Science-ը հաղորդում է, որ պնակիտը, որը 11X9.5 սմ է, ձեռք է բերվել Իրաքի Սլեմանիի Սուլայմանիահ Թանգարանի կողմից անհայտ մեկից, ով սև շուկայում զբաղվում էր Միջագետքի հնությունների առ ու վաճառքով: Թանգարանը ստիպված է եղել բանակցել այս կարևոր պատմական նմուշը ձեռք բերելու համար, որը կողոպտվել էր Իրաքի հնավայրերից մեկից:
Մինչ պնակիտի հստակ աղբյուրը անհայտ էր, գրելաոճը և ձեռքբերման հանգամանքները ևս, փորձագետները հավատում էին, որ այն գտնվել էր Բաբելոնից և կարող էր պատկանել Հին Բաբելոնի ժամանակներից էլ վաղ շրջանի (մ.թ.ա. 2003-1595թթ. ):
Երբ տեքստը թարգմանվեց Լոնդոնի համալսարանի Միջին և Մերձավոր Արևելքի լեզվի և մշակույթի բաժնի պրոֆեսորներ Ֆարուկ Ալ-Ռավիի և Ջորջի կողմից, բացահայտվեց, որ նոր հայտնաբերված տողերը նոր մանրամասներ են ավելացնում «Գիլգամեշ» էպոսի 5-րդ պնակիտի մեջ:
ՆորհայացքՄայրուանտառին
«Գիլգամեշ» էպոսի 4-6-րդ պնակիտների մեջ Մայրու անտառը ներկայացված էր որպես Միջագետքի դիցաբանության աստվածների նախընտրած վայր: Անտառը, որ հսկվում էր կիսաստված Խումբաբայի կողմից, հիմնականում կարծիք կար, որ խաղաղ վայր էր: Այնուամենայնիվ, 5-րդ պնակիտի նոր տողերը առաջ են քաշում լիովին այլ տեսակետ:
«Իհարկե, ամենամեծ անակնկալն այն էր, որ Մայրու անտառը Բաբելոնական գրականության երևակայությունն էր, խիտ անտառներ՝ բնակեցված էկզոտիկ և աղմկոտ ֆաունայով: Կապիկների շաղակրատանքը, ցիկադաների երգչախումբը, և տարատեսակ թռչունների ձայներն ասես սիմֆոնիա են ձևավորել, ինչն ամեն օր զվարճացնում է անտառի հսկիչին՝ Խումբաբայինե,- գրում են Ֆարուկ Ալ-Ռավին ու Ջորջ-ը: Վերադառնալով «Գիլգամեշ» էպոսի բաբելոնյան տարբերակում առկա Մայրու անտառին և 5-րդ պնակիտի ավարտին. «Խումբաբան ներկայանում է ոչ որպես բարբարոս, մարդակեր, այլ որպես օտար մի կառավարիչ, ով զվարճանում է երաժշտությամբ ինչպես որ Բաբլեոնյան թագավորներն էին զվարճանումե,-շարունակում են պրոֆեսորները:
Ընթերցեք նոր թարգմանված տարբերակը անգլերենով՝
17 [Through] all the forest a bird began to sing:
18 […] were answering one another, a constant din was the noise,
19 [A solitary(?)] tree-cricket set off a noisy chorus,
20 […] were singing a song, making the … pipe loud.
21 A wood pigeon was moaning, a turtle dove calling in answer.
22 [At the call of] the stork, the forest exults,
23 [at the cry of] the francolin, the forest exults in plenty.
24 [Monkey mothers] sing aloud, a youngster monkey shrieks:
25 [like a band(?)] of musicians and drummers(?),
26 daily they bash out a rhythm in the presence of Ḫumbaba.
Էնկիդուիզղջումը
Նոր բացահայտված տարբերակը նույնպես բացահայտում է նոր մանրամասներ Էնկիդուի ներքին կոնֆլիկտի մասին, ինչն առաջացել էր իր ու Գիլգամեշի կողմից Խումբաբային՝ Մայրու անտառի հսկիչին և Էնկիդուի մանկության ընկերոջը սպանելու պատճառով: Խումբաբային սպանելուց և Մայրու անտառը ոչնչացնելուց հետո, կտրելով ծառերը և ճյուղերը, Էնկիդուն ափսոսանք է հայտնում իր արարքների համար:
«Նրանց արձագանքը իրադարձություններից հետո ասես մեղքի զգացում լինիե,- ներկայացնում են Al-Rawi և George-ը: Ըստ պրոֆեսորների՝ աստվածներին վիրավորելն ու անտառների ոչնչացումը, ըստ գտնված հատվածի, ցույց են տալիս, որ պոետը Խումբաբայի և անտառների ոչնչացումը բարոյապես սխալ է համարում:
302 [Enkidu] opened his mouth to speak, saying to Gilgameš:
303 “[My friend,] we have reduced the forest [to] a wasteland,
304 [how] shall we answer Enlil in Nippur?
305 ‘[In] your might you slew the guardian,
306 what was this wrath of yours that you went trampling the forest?’ ”
Տեքստի թարգմանությունը ցույց է տալիս, որ հազարամյակներ առաջ գրված «Գիլգամեշ» էպոսը շարունակում է մեզ զարմացնել իր նոր բացահայտումներով:
Ստորև ներկայացնում ենք նաև «Գիլգամեշ» էպոսից այլ հատվածներ:
«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:















