Գերմանիայի կառավարությունը հրաժարվում է Ցեղասպանություն եզրույթից

9

Գերմանիայի Դաշնային կառավարությունը չի ցանկանում խոսել Հայոց Ցեղասպանության մասին և որևէ միջոցառում չի նախատեսում: Գրում է գերմանական Der Tagesspiegel-ը:

Դաշնային կառավարությունը շարունակում է խուսափել «ցեղասպանություն» եզրույթից. այս մասին պարզ է դառնում ձախերի խորհրդարանական խմբակցության հարցմանը ուղղված կառավարության պատասխանից:

Հիշյալ դիմում-հարցումը կառավարությանն էր ներկայացրել  պատգամավոր Ուլլա Յելփկեն և մի քանի այլ պատգամավորներ:  Ու. Յելփկեն անընդունելի է համարում հարցի շուրջ կառավարության որդեգրած դիրքորոշումը:

Յելփկեն նշել է, թե Դաշնային կառավարությունն իր այս պնդմամբ խուսափում է համատեղ պատասխանատվություն ստանձնել այն ժամանակվա հանցագործության համար. «Քանզի Կայզերական Գերմանիան Օսմանյան կայսրության մոտ դաշնակիցն էր, ինչպես նաև մեղսակիցը և ինչ-որ չափով նաև հանցակիցը»:

Կառավարության պատասխանում ասված է նաև, որ «այս պահի դրությամբ» հարյուրամյակի շրջանակում հիշատակի որևէ միջոցառում Դաշնային կառավարությունը չի ծրագրում իրականացնել: