«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում 20-րդ դարասկզբին Նիկողայոս Մառի կողմից Անիում հայտնաբերված նախաքրիստոնեական տաճարին նվիրված մի նյութ, որտեղ ներկայացվում է տաճարի կառուցվածքը և ճակատագիրը:
«Այս տարօրինակ տաճարի հիմքերը բացահայտվել են Նիկողայոս Մառի կողմից նախքան Առաջին Համաշխարհային Պատերազը՝ 1909-ի գիտարշավի ընթացքում: Պեղումների ավարտին պես կրակի տաճարը մեծապես արհամարհվել է, անհետացել քարտեզների վրայից և Անիի մասին պատմող նյութերից:
Կարծիք կա, որ դրանք հնագույն հայկական տաճարի մնացորդներ են: Տաճարը թվագրվում է 1-4-րդ դարերի կեսերին: Հնարավոր է, որ այն լինի վաղ քրիստոնեական հուշարձան՝ 4-5-րդ դարերի բացօթյա խորան:
Սակայն Հայաստանում շատ կան ստորգետնյա զոհասեղաններ, բայց ոչ մի բացօթյա զոհասեղան հայտնի չէ:
Որն էլ, որ լինի այս կառույցի նշանակությունը, հավանաբար այն Անիում պահպանված ամենահին կառույցն է, որը կրակի տաճար է, ինչն ապացուցում է գոնե մեկ փաստացի նախաքրիստոնեական շրջանի կառույցի առկայությունը Անիում: Ավելի ուշ շրջանում կառույցը վերափոխվել է մատուռի՝ չորս սյուների միջև կոր կամարների ներդրմամբ:
1998-ին և 1999-ին կրակի տաճարը կրկին պեղվել է Անիի թուրքական պեղումների ղեկավար, պրոֆեսոր Բեյհան Կարամաղարալի կողմից: Դժբախտաբար պեղումների կանոնները խախտվել են: Հիմնական ժամանակ հնագետները ներկա չէին գործընթացին, այլ միայն բանվորները և վարպետները (ոչնչացնելով փաստերը, որ ժամանակակից հնագիտությունը կարող է ձգտել պահպանել և ուսումնասիրել). ուստիև անճշտություններ կան զեկույցում: Հիմնական աշխատանքը բաղկացած էր Մառի պեղումներից հետո մնացած մնացորդների մաքրմամբ և ընկած սյուների վերականգնմամբ:
Ի դեպ, բանվորները Հուստինիանոս I-ի (518- 527թթ.) շրջանի բյուզանդական դրամ են հայտնաբերել: Սա կարող է միակ հայտնի դրամը լինել այս կայսրից, որ հայտնաբերվել է Անիում:
Տաճարի կառուցվածքը
Կրակի տաճարի մնացորդները բաղկացած են չորս շրջանաձև սյուներից՝1.3մ տրամագծով՝ հենված գլանաձև հիմքին: Այս սյուները իրարից 1.8 մ հեռավորության վրա են տեղադրված և այնպես, ասես ձևավորում են քառակուսի: Սյուները մոնոլիտ չեն, այլ կառուցված են քարի փոքր կտորներից: Նրանք կրում են պարզ գմբեթներ, որոնք նույնպես կառուցված են փոքր քարերի կտորներից (երեք-չորս մասերից): Հնագետների կողմից տանիքի որևէ հետք չի հայտնաբերվել: Այնուամենայնիվ, սյուների ամբողջությունը ենթադրում է քարե տանիք:
Զոհասեղանը ենթադրաբար տեղակայված էր այս տանիքի տակ՝ քառակուսու կենտրոնում: Ռուս հետազոտողները վերականգնել են կրակի տաճարի ենթադրյալ կառուցվածքը: Հարթ տանիքի առկայությունը հավասարապես հնարավոր է:
Անհայտ ժամանակաշրջանում կառույցը վերափոխվել է փոքր մատուռի՝ սյուների միջև կառուցելով չորս պատեր: Այս պատերը բավական անտաշ են կառուցված և շատ վատ են պահպանվել: Հարավային պատի մեջ դուռ կա, և հատակի մակարդակը արևելյան սյուների միջև բարձրանում է՝ ստեղծելով խորան: Խորանի առաջնամասը զարդարված է չորս կամարներով:
Թուրքական հետազոտությունների արդյունքում բացահայտվեցին հարակից որոշ կառույցերի մնացորդներ: Սրանք պարզունակ կառուցված պատերի մնացորդներ են. չի պահպանվել և ոչ մի սյուն իր ողջ բարձրությամբ (Բայց ռուսական արշավախմբի ուսումնասիրության ընթաքում նրանց բարձրությունը եղել է գմբեթներին հավասար): Կառուցման որակի տարբերությունը ցուցում է, որ դրանք ուշ շրջանի են, հավանաբար մատուռի վերափոխման ժամանակների: Այս պատերը ևս կառուցվել են տարբեր փուլերում. այս փաստը չի արձանագրվել Կարամաղարալի նախագծում, նախագծում կառույցն այնպես է պատկերված ասես նախնական շրջանում այն եղել է:
Մատուռի մուտքի դիմացի պատերը թվում է, թե ձևավորում են փոքր բակ: Մեկ այլ սենյակ թվում է՝ նախորդում է այս բակին: Սա ենթադրում է, որ մասնավոր մատուռը կցված է տանը: Այն նաև դամբարանի նշանակություն է ունեցել. մարդկային մասնատված ոսկորներ են հայտնաբերվել պատերի տակ, որ ձոհասեղանից դեպի հարավ են ձգվում:
Կամարները կառուցված են սև բազալտից: Սա միակ օրինակն է, որ Անիում կիրառվել է բազալտ, միայն մեկ բացառությամբ: Միջնաբերդի պատի մեջ աշտարակ կա, որն ամբողջությամբ կառուցվել կամ վերակառուցվել է նույն քարից: Սա հնարավոր է վերցվել է կրակի տաճարի այլ հատվածներից կամ մեկ այլ կառույցից՝ կառուցված նույն շրջանում: Այս քարերի խոռոչները ցույց են տալիս, որ տաճարը հայ որմանդիրների հնագույն տեխնիկայով է կառուցված, երբ խոշոր չափերի քարերի բլոկները իրար պահում են երկաթի օգնությամբ «ծիծեռնակի պոչի» չափով՝ կապարին ամրացված:
Քառակուսի գմբեթավոր չորս սյուների վրա կանգնած հնագույն այս տաճարի գոյությունը Հայաստանում հաստատում է, որ գմբեթավոր եկեղեցիները, որոնք այնքան տարածված են քրիստոնեական եկեղեցիների ճարտարապետության մեջ, կառուցված են հնագույն որմնադիրների ճարտարապետութամբ՝ կրկնելով հայոց հնագույն տաճարների կառուցվածքը»:
«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով: