Անիից հայտնաբերված իրերը ցուցադրության են հանվել Կարսի թանգարանում, տեղեկացնում է Hurriyet-ը:
Գտածոները հիմնականում մետաղական բնույթի գործիքներ են, խեցեղեն, ապակյա իրեր մետաղադրամներ:
Անիում պեղումները սկսվել են 1965-ից: Պեղումների ընթացքում հնավայրից հայտնաբերվել են նաև 2.000-ամյա հնության իրեր. որոշները Բրոնզեդարյա են, կան նաև 5.000 տարվա վաղեմության նմուշներ:
Հայոց մայրաքաղաք Անիում վերջին պեղումներն անց են կացվել 2005-ին: Այս տարի նախատեսվում են պեղումներանցկացնել քաղաքի պարսպի մոտ:














