Ամերիկացի կոնգրեսականը կկարդա Հայոց Ցեղասպանության զոհերի անունները

10

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը Կոնգրեսում մի ամբողջ ժամ կկարդա Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հայերի անունները:

Կոնգրեսականին  Հայոց ցեղասպանության զոհերի անունները տրամադրել են զոհերի սերունդները, ում խնդրել է հենց կոնգրեսականը:

«Մեկ ժամ շարունակ ես կկարդամ Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած մի խումբ մարդկանց անուններ: Ավելի քան 1,5 մլն մարդու անուն կարդալու համար կպահանջվեն շատ շաբաթներ. ես հույս ունեմ, որ զոհերի անունների ընթերցումը կօգնի ուշադրություն հրավիրել հանցագործության չափերի վրա:

Անունները, ի տարբերություն թվերի, այդքան վերացական չեն: Նրանցից յուրաքանչյուրը մեկի որդին էր կամ դուստրը, մայրը կամ հայրը, պապը կամ տատը, հորեղբայրը կամ մորաքույրը: Նրանցից յուրաքանչյուրը անգին կյանք էր»,-հայտարարել է Շիֆը: