Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ նոր օրինագիծ

7

Ֆրանսիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ Վալերի Բուայեի գլխավորությամբ հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ են դրել շրջանառության մեջ: Այս մասին տեղեկացնում է CNN Turk-ը: Օրինագիծը ժխտողների համար 2 տարվա ազատազրկում կամ 45 հազար եվրոյի տուգանք է նախատեսում: