Ֆրանսահայերը Սենատի շենքի առաջ կաջակցեն քրեականացնող օրինագծին

6

Հունվարի 23–ին` Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկության օրը, հայ համայնքի ներկայացուցիչներն ակցիա են անցկացնելու։

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) բոլոր ֆրանսահայերին կոչ է արել հունվարի 23–ին հավաքվել Սենատի շենքի մոտ՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին աջակցելու համար։

Այդ օրը Սենատի շենքի առջև ակցիա են անցկացնելու նաև Ֆրանսիայում բնակվող թուրքերը։

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ակցիայի կարգախոսն է լինելու՝ «Ոչ ասենք ռասիզմին ու օտարատյացությանը, թուրքական կառավարության ժխտողական քաղաքականությանը և սպառնալիքներին»։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծ ընդունեց։ Համաձայն որի՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում և 45.000 եվրո տուգանք։