Օտար Խաղեր մեր տանը

27

Անցած դարի 70-ական թվականների հասարակությանն անհայտ, բայց որոշակի շրջաններում լավ ծանոթ բանաստեղծներից մեկը, հաշվի առնելով Խորհրդային Միությունում և Հայաստանում տիրող գորշ, հակաբնական մթնոլորտը, գրել էր.
Աշխարհս հիվանդանոց է մի մեծ,
Առյուծները բուժքույր են դարձել,
Մեծ եզն է ակոսը թեքել,
Հորթուկներն ինչո՞ւ մեղանչեն…

ԽՍՀՄ-ի գաղափարական, տնտեսական և բարոյահոգեբանական քայքայման ու նեխման համար անհրաժեշտ եղավ 40 տարուց ավել և 70-ական թվականներին պարզ դարձավ, որ իրականում ԽՍՀՄ-ը ոչ թե մարդկության երազած սոցիալիստական հիմքերի վրա ստեղծված պետություն է, այլ իրականում պետական կապիտալիզմ, որում անհատի շահագործմանը գալիս է փոխարինելու պետությունը, ավելի ճիշտ՝ բյուրոկրատական ապարատի ներկայացուցիչները, որից ժողովրդի վիճակը որևէ էական փոփոխության չի ենթարկվում: Առանց որևէ տրամաբանության, գիտական վերլուծության Ղարաբաղյան շարժման առաջնորդները Հայաստան բերեցին շուկայական տնտեսվարումը, որն արդեն Եվրոպայում մտել էր իր ճգնաժամային փուլը, և 1960-ական թվականներից բացահայտ երևում էին նրա թույլ և հակաժողովրդավարական գծերը: Այս տեսակետից վերևում նշած ոտանավորը համապատասխանում է նաև այժմյան իրավիճակին և կարելի է վստահորեն պնդել, որ մեղավորը «մեծ եզն է», որը 1990-ական թվականներից շեղել է հայ ժողովրդին բնականոն զարգացման հնարավոր ուղուց: Սակայն դա չի արդարացնում «հորթուկներին», որովհետև այդ հորթուկները եզան հետ միաժամանակ ակտիվորեն մասնակցում էին ակոսի թեքման գործընթացին:

Այժմ Հայատանում իրականում ձևավորվել է հեղափոխական իրավիճակ, որը, ըստ դասական մարքսիստների, բնութագրվում է երկու գլխավոր գործոնով՝
1. Ժողովուրդը չի ցանկանում ապրել հին ձևով,
2. Իշխանություններն այլևս ի վիճակի չեն կառավարել հին եղանակներով

Որպեսզի հեղափոխությունը իրականացվի, և որ ավելի կարևոր է հասնի իր բուն նպատակին, անհրաժեշտ է, որ լինի այն ուժը, որը, զինված ամենաառաջավոր գաղափարներով, կարողանա ղեկավարել սկսած հեղափոխությունը: Հայաստանում առաջացած ճգնաժամը շատ խորն է և դրանից դուրս գալու համար անհրաժեշտ է լուծել ազգային խնդիրներ, գաղափարական, հասարակական և տնտեսական ոլորտներում, որոնք չեն կարող իրականացնել այժմ քաղաքական դաշտում գործող ոչ մի կուսակցություն կամ քաղաքական գործիչ, որովհետև բոլորն էլ ցանկանում են իրականացնել փոփոխություններ՝ հենվելով արևմտյան փորձի վրա, որը հիմնական պատճառն է այժմ Հայաստանում ձևավորված ճգնաժամի: Որպեսզի մեր ասելիքն ավելի հասկանալի դառնա, մենք ցանկանում ենք ընթերցողին ներկայացնել 1990-ական թվականների երկրորդ կեսին առաջին անգամ տպագրված, հետո մի քանի անգամ վերատպված մի հոդված, որը նպատակ ուներ ցույց տալ այն իրավիճակը, որը այն ժամանակ սպառնում էր, իսկ այժմ բացահայտ գոյություն ունի ԱՊՀ երկրներում և մասնավորապես՝ Հայաստանում:

20-րդ դարի 60-ական թվականները բեկումնային եղան ամբողջ մարդկության համար: Աճեց բնակչության լայն զանգվածների անվստահությունն ու դժգոհությունն իրենց պետության նկատմամբ: Այս երեույթը միաժամանակ սկսվեց, ինչպես Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում, այնպես էլ Արևելյան Եվրոպայում և ԽՍՀՄ-ում:
Արևելքում, հասկանալի պատճառներով, հակապետական տրամադրություններն ու դժգոհությունները հիմնականում կրում էին պասիվ, թաքնված բնույթ, չնայած եղան նաև բացահայտ ընդվզումների փորձեր, ինչպես Արեելյան Եվրոպայում՝ ուղղված ԽՍՀՄ-ի կողմից վարած բիրտ քաղաքականության դեմ, այնպես էլ բուն ԽՍՀՄ-ում: Բոլոր բացահայտ կատարված փորձերը դաժանորեն ճնշվեցին: Դժգոհության անընդհատ աճը, ուժի կիրառման նախադեպը և վախը ապագայի նկատմամբ, դարձան հիմնական պատճառները, որոնք ստիպեցին ԽՍՀՄ-ի ղեկավարներին կազմել խաղաղ հեղաշրջում: Իշխանությունից հեռացվեցին համբերատար ու առաջադեմ գործիչները, և նրանց փոխարինելու եկան կուսակցության պահպանողական թևի ներկայացուցիչները: Արևելքում սկսվեց քաղաքական ու տնտեսական սուր ճգնաժամի շրջանը: 70-ական թվականներից ավելացավ նաև գաղափարական սնանկության ու բարոյական արժեքների նկատմամբ արհամարհանքը: ԽՍՀՄ-ի և ամբողջ սոցիալիստւսկան համակարգի ոչնչացումը դարձավ անխուսափելի:
Նույն շրջանում պայքարը սրվեց նաև Արևմուտքում: Երիտասարդության պասիվ կամ բացահայտ պայքարը, հակառասիստական հուժկու շարժումը, կանանց աննախադեպ ակտիվացումը հասարակական քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում միայն առաջին հայացքից կարող էին թվալ իրարից անկախ ու տարբեր: Իրականում, այս ու մյուս շարժումները, որոնք սկսվել էին միաժամանակ, ունեին մեկ ընդհանուր հիմք և պատճառ: Պարզ էր, որ հին հասարակական հարաբերությունները սպառել էին իրենց, և անհրաժեշտություն էր առաջացել արմատական բարեփոխումներ իրականացնել կյանքի բոլոր ոլորտներում: Արևմուտքի համար այդ ճակատագրական պահին գործի իմացությամբ ու հեռատեսությամբ փայլեց ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջոն Քենեդին: Նա, լինելով երիտասարդ և ստանալով բնակչության լայն խավերի պաշտպանությունը, փորձեց իրականացնել արմատական բարեYփոխումներ, և հաճախ ԱՄՆ-ի իշխանություններն էին գլխավորում սկսված առաջադիմական շարժումները: Քենեդին չվախեցավ ու ձեռնոց նետեց ռասիզմին: Նրա հրամանով առաջին անգամ հարավային նահանգներում սևամորթ երեխան նստեց դպրոցում նույն նստարանին սպիտակամորթ երեխայի կողքին, ոչինչ, որ դրա համար պետք եղավ դպրոց ուղարկել ոստիկաններին:
Քենեդին վերջ դրեց կանանց անիրավահավասարությանը՝ տալով նրանց նույն տնտեսական ու քաղաքական իրավունքները, ինչ ունեին տղամարդիկ: Նրա կոչը բնակչությանը. «Մի ասա, թե երկիրն ի՞նչ է արել քեզ համար, այլ ասա՛, թե դու ի՞նչ ես արել երկրի համար», նշանակում էր ճանաչել հասարակության ու ամբողջի շահի գերակայությունն անհատի իրավունքի և շահի նկատմամբ:
Քենեդին սպանվեց մինչև այժմ էլ «չպարգված հանգամանքներում», և ԱՄՆ-ի ամբոջ ժողովուրդը սգաց նրա մահը:
Մեծ մարդու ծրագրերը մնացին անկատար:
Արդյո՞ք կա կապ ԽԱՀՄ-ում կատարված հեղաշրջման և Ջոն Քենեդու սպանության միջև, այժմ պարգելը դժվար է, բայց անժխտելի է, որ այս երկու դեպքերն ունեցան նույն ողբերգական հետևանքներն, ինչպես արևելքի, այնպես էլ արևմուտքի համար:
Ցանկացած ուշադիր դիտող կարող է տեսնել այն զարհուրելի փոփոխությունները, որոնք տեղի ունեցան ԽՍՀՄ-ում 1960-ական թվականների կեսերից: Հայաստանի բուհական համակարգից հեռացվեցին կամ կենսաթոշակի ուղարկվեցին լավագույն դասախոսներ, որոնց գլխավորապես եկան փոխարինելու հաճախ կիսագրագետ պաշտոնամոլ մարդիկ, և ամբողջ կրթական համակարգում բուն դրեցին շողոքորթությունն ու կաշառակերությունը: Բարեփոխման անվան տակ սկսեցին փոխել դասագրքերը, և նոր դասւսգրքերի հիմքում դրված էին անտրամաբանությունը, ոչ համոզիչ կուսակցական քարոզչութունն ու ձևամոլությունը: Եվ այս երևույթները համընդհանուր էին ամբողջ ԽՍՀՄ-ի համար: Կենտրոնական իշխանություններն աննախադեպ չափերի հասցրին շովինիզմն ու ազգային հանրապետությունների նկատմամբ ճնշումը:
Շովինիզմի ու բռնի ռուսականացման բացահայտ դրսևորումներ էին 60-ական թվականներին ռուս երիտասարդ կանանց խմբակային վերաբնակեցման փորձերը Երևանում, Գյումրիում և Հայաստանի այլ բնակավայրերում: Այդ քաղաքականության գագաթը 1977 թ. սահմանադրությունն էր, որով ազգային հանրապետություններում, որպես պետական երկրորդ լեզու, մտցվում էր ռուսերենը: Ավելի վաղ գրվեց «Հայ ժողովրդի պատմություն» դասագիրքը, որում հայոց պատմության 2/3-ից ավելին կազմում էր խորհրդային շրջանը:
Կենտրոնի շովինիստական քաղաքականության արձագանքը բնական էր, որ եղավ շովինիզմի աճը տեղում: Վրաստանում, Ադրբեջանում և Ռուսաստանի հարավում սկսվեցին հայկական դպրոցների փակումը, հայկական ժամերի ու հայոց պատմության ժամերի կրճատումը:
Միաժամանակ, այդ տարածքները փորձում էին հայաթափել և ջնջել հայության պատմական հետքերը: Այս քաղաքականության հետևանքն էր Նախիջևանի դատարկվելը, և Ախալցխայի, Դաշքեսանի ու բազմաթիվ այլ հայկական շրջանների թուլացումը:
Խոսքի ու գործի միջև գոյություն ունեցող հակասությունը բնական է, որ երեխաների մեջ սերմանում էր ձևական գաղափարախոսության ժխտում, ձևական հայրենասիրություն և թաքնված նյութապաշտություն: Կոլտնտեսականը դաշտում, բանվորը գործարանում, իրենց գլխավոր նպատակը դարձրեցին գողությունը, քանի որ նույնն էին անում իրենց ղեկավարներն ու կուսակցական աշխատողները: Կաշառակերությունը և շողոքորթելը դարձան բնական ապրելակերպ: Վիճակը հասավ մինչև այն աստիճանի, որ կուսակցության մեջ ընդունվելը հնարավոր էր միայն կաշառքի միջոցով, և ժողովուրդը, դառը կատակով կուսակցական տոմսը կոչում էր «հացի քարտ»:
Ամբողջ ԱՊՀ-ի տարածքում այժմյան տիրող անառողջ մթնոլորտի հիմնական պատասխանատուն մեր նկարագրած ժամանակն է, երբ ձևավորվել են այժմյան քաղաքական ու տնտեսական ոլորտի այրերը: Այդ է պատճառը, որ հիմա տարածված երևույթ են գաղափարական սնանկությունը, փողի և դիրքի համար կուսակցությունից կուսակցություն վազելը, առանց ամաչելու, բացահայտ ստելն ու վերից վար գողությունը, որը քանդում է պետության ու ազգի կայունության ու գոյության հիմքերը:
Քենեդու սպանությունն արևմուտքի ու հատկապես ԱՄՆ-ի համար ունեցավ ողբերգական հետևանքներ: Անտեսանելի ուժի թելադրւսնքով շեղվեցին բնական ուղուց սկսած առողջ շարժումները:
Հակառասիզմի համար պայքարը վերածվեց գունավորների նկատմամբ ամենաթողության, և նրանց թաղամասերը դարձան հանցագործությունների, թմրադեղերի տարածման որջեր, որից առաջին հերթին տուժվում են նեգրերը, որոնց օրենքով պետք է կոչեք միայն աֆրոամերիկացիներ, եթե չեք ցանկանում խնդիրներ ունենալ օրենքի հետ:
Մարդու արժանապատվության և պաշտպանվածության համար շարժումը վերածվեց նրան, որ անհատը վեր դասվեց հասարակությունից, և այսօր ծնողը չի կարող նախատել իր երեխային անվայել պահվածքի համար, քանզի դա անհատի իրավունքի ոտնահարում է և հետապնդվում է օրենքով:
Տեղի ունեցած աղավաղումներն ամենամեծ հարվածը հասցրին կնոջը: Կանանց բնական իրավունքների պահպանման համար շարժումը վերածվեց կնոջ ու տղամարդու հավասարության անտրամաբանական պայքարի:
Կնոջ գլխավոր իրավունքը հռչակվեց ազատ սերը: Քարոզչությունից խելագարված մի քանի հարյուր կին օրը ցերեկով այրեցին իրենց կանացի ներքնաշորերը, հայտարարելով, որ դրանք կնոջ անհավասարության խորհրդանիշն են, ու պտտվեց բարոյալքման անիվը: Մի քանի տարվա ընթացքում կինն արևմուտքում կորցրեց իր դեմքը: Նա դադարեց գեղեցկության, խոհեմության ու մաքրության խորհրդանիշ լինելուց և ստացավ իր պատիժը: Երբեք կինը չի եղել այնքան նվաստացված, այնքան արհամարհված ու շահագործման ենթարկված, ինչքան այժմ արևմուտքում: Նրա ուսերին է ծանրացել ոչ միայն ընտանիք պահելու հոգսը. նա ենթակվում է ամեն քայ-լափոխի բռնության ու սեռական շահագործման, ինչպես աշխատանքում, այնպես էլ դրսում: Դրա լավագույն ապացույցը վիճակագրություն է: ԱՄՆ-ի կանանց 1/3-ը դիմել են դատարան սեռական ոտնձգության հետևանքով (իսկ քանիսն են լռել, հայտնի չէ): Հակադարձ ազդեցության հետևանքով տղամարդիկ կորցրել են իրենց առնականությունը ու դարձել կանացի ու անպաշտպան: Արևմուքը, որպես նվաճում է ներկայացնում այդ փաստը, տարեցտարի գործող բանակում ավելանում է կանանց թիվը, իսկ դա իրականում սարսափելի է: Սկսած սեռերի համահարթման անմիջական հետևանք է այն սարսափելի շարքը, որը կոչվում է միասեռականություն: Կանայք, չգտնելով իրենց երազած ուժն ու պաշտպանությունը տղամարդկանց մեջ, այն փնտրում են իրենց սեռի ներսում, իսկ տղամարդկանց մի խոշոր մաս չի տարբերվում կանանցից:
Արևմուտքում վաղուց հասարակության հիմք կազմող ընտանիքը դադարել է գոյություն ունենալուց: Երեխաների 40 տոկոսը, իսկ նեգրական թաղամասերում ավելի քան 60 տոկոսը մեծանում են միայնակ մայրերի հետ: Վիճակագրական տվյալներով մեծ տոկոս են կազմում խորթ հայրերի կողմից (և ոչ միայն խորթ) երեխաների բռնաբարության դեպքերը:
Մեր նշված երևույթները միայն փոքր մասն են կազմում այն չարիքի, որի մեջ հայտնվեց Արևմուտքն անհայտ ուժերի պլանավորված գործունեության հետևանքով, և գործընթացը շարունակում է նոր թափ ստանալ: ԽՍՀՄ-ի փլուզումը բացեց մեծ հնարավորություններ արևելքի ու արևմուտքի միջև շփումների: Արևմուտքից նախկին ԽՍՀՄ-ի տարածք թափանցեցին ոչ միայն արևմտյան սնունդն ու հագուստը, այլև գաղափարներն ու ապրելակերպը: Նոր անկախ հանրապետությունների, ինչպես նաև Հայաստանի ղեկավարները, ոչ միայն քայլեր չեն կատարում թույլ չտալու համար օտար, հասարակությունը քայքայող բարքերի թափանցմանը երկիր, այլև դրսի պահանջով ստեղծել են լավագույն պայմաններն իրենց ժողովրդին այլասերելու համար: Հեռուստացույցը, բերվող և շատ տեղական ֆիլմեր, քարոզչության բոլոր միջոցները միաձայն քարոզում են բռնություն, այլասերվածություն և արհամարհանք ազգային արժեքների նկատմամբ:
Ինձ համար պարզապես սարսափելի էր վերջերս ռուսական հեռուստատեսության հաղորդումներից մեկը, երբ մայրը հանգիստ տոնով պատմում էր, որ իր ութերորդ դասարանի աղջիկն արհեստական ճանապարհով զրկել է իրեն կուսությունից, քանի որ չի ցանկանում իր ամբողջ կյանքում, որպես իր առաջին տղամարդ, հիշել իրեն շրջապատող կիսատղամարդկանցից որևէ մեկին: Հայաստանում տիրող այժմյան մթնոլորտը հնարավոր չէ այլ ձևով բնութագրել, քան ինքնաոչնչացնող: Միայն արհեստականորեն Հայաստան բերված նորաձևությունն ավելի մեծ չարիք է, քան բացահայտ ռազմական միջամտությունը երկրի ներքին գործերին: Հայաստանի բնակլիմայական պայմաններում, կիսամերկ հագուստի պատճառով, խաթարվում է վաղվա մայրերի առողջությունը, և դա է գլխավոր պատճառը, որ ծնունդների 10-ից միայն երկուսն են անցնում առանց բարդությունների: Նեղ, ճչացող հագուստները, բարձր գաղափարներից կտրված լինելը, գռեհիկ երաժշտությունն ու բացահայտ քարոզչությունը երիտասարդության ճնշող մեծամասնությանը պահում են մշտապես լարված վիճակում: Այստեղից նևրոզ վիճակը երիտասարդության շրջանում, գռեհիկ հարաբերությունների ձևավորումը և հետագայում ընտանեկան ողբերգությունները, որոնք օր օրի աննախադեպ չափերի են հասնում:
Կեղծ է այն պնդումը, որ պետության հիմքում տնտեսությունն է կամ ռազմական հզորությունը: Պետությունը հզոր է իր սրբացած խորհրդանիշներով: Հայ երիտասարդի համար այլևս հայ հերոսը, հայ կնոջ կերպարը չէ չափանիշը, այլ գռեհիկ ու բութ փողի քսակը:
Ինչպես 60-ական թվականներին, այնպես էլ այժմ, ամբողջ աշխարհում սկսվում են մեծ փոփոխություններ: Ազգեր, որոնք 20-րդ դարի կեսերին ոչնչանալու եզրին էին հասել, այժմ փորձում են վերականգնել իրենց էությունը, իրենց արմատները: Միլիոնավորները, զզված նյութական արժեքներից, կյանքի իմաստը փորձում են գտնել ոգեղեն արժեքների մեջ ու պարզել կյանքի իրական իմաստը:
Հայության մեջ նույնպես կարելի է տեսնել այս երևույթը: Միայն այս տարի, ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում ստեղծվել են բազմաթիվ արժեքներ գիտության և մշակույթի ոլորտում հիմնված ազգային ոգու ու մտածելակերպի վրա: Այս բոլոր լավագույնը գալիս է ապացուցելու, որ հայի տեսակը պատրաստ է իրական վերածննդի ու վերելքի:
Այս պատմական պահին գլխավոր խոսքը մնում է հայ մտավորականին, որն իր ուսմամբ, իր զեներով պատասխանատու է հայի տեսակի պահպանման համար, և պատմությունը նրանից է պատասխան պահանջելու: Կմնա հայը, թե կվերանա աշխարհի երեսից վերջին մոհիկանը հին ազգերի, կախված է հայ մտավորականությունից:

Գուրգեն Կարապետյան
Պատմաբան